×


Դավիթ Մարդյանը շուտով կամուսնանա :)

Մի շարք հեռուստասերիալներից հայտնի Դավիթ Մարդյանը շուտով կլքի ամուրիների շարքը: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նախատեսում է ամռանը պսակադրվել, իսկ այսօր արդեն նշանադրվածի կարգավիճակում է:

Դավիթ Մարդյանը` նշանածի հետ


“Եկեղեցական արարողությամբ նշանադրվել եմ հունվարի 3-ին, սակայն կարողացա լուրը գաղտնի պահել երեք ամիս”,-մեզ հետ զրույցում ասել է Դավիթը` հավելելով, որ իր անձնական կյանքի մասին բարձրաձայնել այդքան էլ չի սիրում.“Իսկ գաղտնի պահելու համար հազար ու մի պատճառ կար”:

Դավիթ Մարդյանը` նշանածի հետ


Սերիալային դերասանի ընտրյալը մասնագիտությամբ իրավաբան: Դավիթը պատմել է, որ ինքն ու Սեդան միմյանց ճանաչում են 2010 թվականից, սակայն ընկերություն սկսել են անել նշանադրությունից 6 ամիս առաջ:

Խոսելով աշխատանքից` Դավիթ Մարդյանը նշել է, որ “Հարազատ թշնամի” սերիալի ավարտից հետո նոր առաջարկ դեռ չի ստացել, սակայն նկարահանվելու ցանկություն ունի.“Հանգստի կարիք քիչ կա, քանի երիտասարդ ենք եւ պիտի աշխատենք”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դավիթ Մարդյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին