×


Դավիթ Մուրադյանը` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Ինչպես հաղորդում է Կրթության եւ գիտության նախարարության լրատվական ծառայությունը, այս մասին այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

Դավիթ Մուրադյանը


Դավիթ Մուրադյանը ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում կաշխատի մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը ծնվել է 1951 թ-ին Երեւանում: Նա Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահն է, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր: Առաջին գիրքը լույս է տեսել 1976 թ-ին, հետագայում հեղինակել է եւս 8 գիրք: 1994-1996 եւ 2001-2008թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010թթ-ին` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ:

“Ոսկե գրիչ” մրցանակի դափնեկիր է, արժանացել է նաեւ «ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ» կոչմանը:

Նուռը եւ Դավիթ Մուրադյանը


Հիշեցնենք, որ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել հունվարի 8-ից` նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանի անժամանակ մահվան հետեւանքով:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին