×


Դավիթին, Էնջլին եւ Դելոյին ԱՄՆ-ում միավորել են միայնությունն ու սերը:)

"Ես, իմ մաման ու մեր կանայք”՝ այսպես է կոչվում Դավիթ Սեխպեյանի բեմադրած մյուզիքլը, որը այս ամիս կհանձնվի ամերիկաբնակ հայ հանդիսատեսի դատին: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ առաջին անգամ է երաժշտական ներկայացում բեմադրել, բայց որպես դերասան Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում խաղացել է այս ժանրում:

Էնջլ Մարտիրոսյանը եւ Դավիթ Սեխպեյանը


“Ես եւ կինս ենք հավաքագրել պիեսն՝ օգտվելով դասական եւ ժամանակից գրականությունից: Վստահ չեմ կարող ասել, թե ինչպես ծնվեց բեմադրելու գաղափարը: Երեւի կարոտել էի իմ բուն մասնագիտությունը՝ ռեժիսուրան: Հուսով եմ՝ հանդիսատեսը կսիրի իմ եւ մեր ամբողջ թիմի աշխատանքը, եւ բազմիցս ներկայանալու առիթներ կունենանք”,- ասել է Դավիթը:

Մյուզիքլը միայնության եւ սիրո մասին է: Պատմությունը ներկայացվում է հումորի, երգի ու պարի միջոցով: Փակագծերը շատ չբացելով՝ ռեժիսորը նշել է, որ բեմադրության մեջ միախառնված են հուզմունքն ու ժպիտը:

Դավիթ Սեխպեյանը եւ Դելոն


Ներկայացման դերասանական կազմում են Էնջլ Մարտիրոսյանը եւ Վահագն Ստեփանյանը, ով երաժշտական փոքրի ելույթ ունի.“Տաղանդավոր ու հետաքրքիր մարդկանցից նոր առաջարկ ստանալիս սիրով համաձայնում եմ: Առաջ Աստված, մենք միասին տարբեր՝ թե՛ բեմական, թե՛ եթերային նախագծերում կներկայանանք”,-ասել է Դելոն, իսկ Դավիթն էլ հավելել է."Դելոյի հետ մեկ անգամ համագործակցելու առիթ եղել է եւ շատ էի ուզում, որ այն վերջինը չլիներ: Վստահ եմ՝ միասին շատ երկար ենք աշխատելու":

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ մյուզիքլի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին