×


Դավոյի վերադարձը երգարվեստ եւ անփոխարինելի սիրելին :)

Դավիթ Միրոյանը, նույն ինքը` ռեփեր Դավոն, երգարվեստում մի քանի տարի հարաբերական դադարից հետո երգ ներկայացրեց, եւ, ինչպես հայտնել է BRAVO.am-ի հետ զրույցում, “Չգիտեմ ինչու”-ն իր կարիերայում հնարավոր է դառնա նոր սկիզբ:

Ռեփեր Դավոն


“Այն ձայնագրել էինք նախորդ տարի: Չգիտեմ` ինչու, բայց երկար ժամանակ չէի թողարկում եւ միայն վերջերս անսպասելի որոշում կայացրի ներկայացնել հանրությանը: Սկզբում մտածում էի փոփ կամ ռոք երգ լինի, Lazzaro-ի հետ երկար քննարկելուց հետո էլ հանգել էինք այն մտքին, որ ինձ հետ զուգերգի համար ամենահամապատասխանը Գրիգոր Կյոկչյանն է. շատ հարմարավետ էր աշխատել նրա հետ”,-պատմել է Դավոն:

Ռեփերի խոսքով` արդյունքները գերազանցել են իր սպասելիքները.“Մտածում էի` մարդիկ գուցե մոռացել են ինձ, բայց “Յութուբ”-ում երգս արդեն մոտ 5 հազար դիտում է գրանցել: Շատ շնորհակալ եմ ինձ լսողներին եւ նրանց համար շարունակելու եմ երգել”:

Ռեփեր Դավոն


Դավոն պարբերաբար նոր գործեր կներկայացնի, նախատեսում է նաեւ նոր տեսահոլովակ նկարահանել.“Այն երգը, որն ամենաշատը կսիրվի եւ առավելագույն դիտումներ կգրանցի, կներկայացնեմ տեսահոլովակով: Դա կլինի իմ նվերն ու վերաբերմունքը երկրպագուներիս”:

Նա պատմել է, որ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, զբաղվում է կազմակերպչական հարցերով.“Գաղտնիք չէ, որ Հայաստանում ռեփով գումար վաստակելը գրեթե անհնար է, արդյունքում երգը հետին պլանում էր, բայց ինձ նախընտրելի պլանում այն միշտ էլ առաջին տեղում է”:

Դավիթ Միրոյանը եւ Սոնա Աբրահամյանը


Զրույցի վերջում հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ փուլում են իր եւ հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանի հարաբերությունները.“Արդեն գրեթե երեք տարի միասին ենք, եւ ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ դա արդեն լուրջ քայլ է: Ես իմ կողքին Սոնայից բացի ոչ ոքի չեմ պատկերացնում, բայց լուրջ քայլերի դեռ չենք պատրաստվում, քանի որ երկուսս էլ զբաղված ենք աշխատանքով: Ինձ համար կարեւորն այն է, որ մենք իրար սիրում ենք եւ առաջին հերթին ընկերներ ենք”:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կիրակոսյանի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW