×


Դավոն վերադառնում է ոչ սովորական տեսահոլովակով

Դավիթ Միրոյանը, նույն ինքը՝ ռեփեր Դավոն, երկարատեւ դադարից հետո նոր տեսահոլովակով վերադառնում է երգի ասպարեզ։ Նրա նոր երգը կոչվում է «Հով արեք», իսկ թե որքանով կապ ունի Կոմիտասի մշակմամբ «Հով արեք, սարեր ջան» ժողովրդական երգի հետ, պատասխանել է, որ կրկներգում հնչում է միայն վերոնշյալ տողը:

Դավիթ Միրոյանը


«Ապրիլին Արցախում տեղի ունեցած դեպքերից հետո ծնվեց այս երգը, իմ հույզերի ու հոգեվիճակի մասին է։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում ապրող մարդու վերաբերմունքն է հայրենիքին։ Կրկներգի դեպքում էլ «Հով արեք, սարեր ջան» արտահայտությունն ամենաճիշտն էր բնութագրում ասելիքս։ Ինչպես իմ նախորդ երգերի դեպքում, այս անգամ էլ հեղինակը ես եմ, երաժշտական պատասխանատուն Դավիթ Բադալյանն է»,-BRAVO.am-ին ասել է ռեփերը։

Դավիթը խոսել է նաեւ հարաբերական դադարի պատճառների մասին.«Որոշ ժամանակ չէի ուզում հանրային ելույթներ ունենալ, բայց շարունակել եմ երգեր ձայնագրել, որոնք տեղադրել եմ համացանցում։ Երաժշտությունն ինձ համար հոբբի է, էներգիա է տալիս իմ հիմնական գործունեության համար։ Կադրից դուրս աշխատում եմ մեդիա արտադրության ոլորտում, զբաղվում եմ կազմակերպչական, պրոդյուսերական աշխատանքով։ Մոտ հինգ տարի աշխատել եմ որպես գծային պրոդյուսեր, ֆիլմերի, հոլովակների արտադրության տնօրեն»։
 

Դավիթ Միրոյանը


«Հով արեք» երգի տեսահոլովակի ռեժիսորն օպերատոր Սուրեն Թադեւոսյանն է, բեմադրող նկարիչը՝ Տիգրան Առաքելյանը.«Տեսախցիկով նկարված սովորական հոլովակ չէ, դիտելիս կհասկանաք՝ ինչի մասին է խոսքը։ Ստուդիայում թիմի տղաները տեխնիկական վերջին խնդիրն են լուծում, իսկ ես անհամբեր սպասում եմ պրեմիերային, որ կկայանա մոտ օրերս»։

Դավիթը պլանավորել է վերադառնալ երգի ասպարեզ, քանի որ ասելիք ունի.«Նոր երգերս կփորձեմ առանց դադարների ներկայացնել։ Հիմա մի քանի գործի վրա եմ աշխատում, կընտրեմ լավագույնը եւ նորից տեսահոլովակով կներկայացնեմ»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Կիրակոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին