×


Դելոյի անակնկալը կնոջը` ամուսնության 3-ամյակի առթիվ :)

Երեք տարի առաջ հունիսին Երեւանում պսակադրված Վահագն Ստեփանյանը եւ Ռուզաննան օրերս նշել են ամուսնության հոբելյանը: Ամուսնությունից հետ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հումորիստ-դերասանը, ով շուտով հայր կդառնա, BRAVO.am-ին պատմել է կնոջը մատուցած անակնկալի մասին:

Դելոն եւ Ռուզաննան


«Ռուզաննայի հետ ուղեւորվեցինք Մարինա դել Ռեյ նավահանգիստ, որտեղ մեզ դիմավորեցին մեր բոլոր ընկերները: Կինս տեղյակ չէր ոչնչից եւ շատ ուրախացավ: Անմոռանալի օր անցկացրինք ծովում` նավի վրա: Կցանկանայի նաեւ, որ ընտանիքս էլ մեր կողքին լիներ: Ցավոք, այս անգամ չստացվեց»,-ասել է նա` նշելով, որ սիրում է անակնկալներ մատուցել նաեւ առանց առիթի:

Դելոն եւ Ռուզաննան ընկերների հետ նշել են ամուսնության 3-ամյակը


Զույգը բազում նվերներ է ստացել, որոնցից առանձնացնում են Ռուզաննայի դիմանկարը, որի հեղինակը ամերիկաբնակ նկարիչ Էվոն` Էվրիկա Զատիկյանը: Դելոյի խոսքով` ամուսնությունը փոխել է իր բնավորությունն ու աշխարհայացքը, դրան նպաստել է նաեւ բնակության վայրի փոփոխությունը:

Սեպտեմբերին լույս աշխարհ կգա զույգի առաջնեկը.«Երբ հրաշքս`տղաս, ծնվի, այդ ժամանակ նոր կհասկանամ, որ արդեն հայր եմ: Այժմ, անկեղծ ասած, դեռ ինձ չեմ պատկերացնում այդ դերում, չնայած` որդիս ինձ հետ խոսում է: Անունը դեռ չենք ընտրել. երբ ծնվի, կնայեմ նրան եւ կորոշեմ»,-ասել է հումորիստ-դերասանը:

Ռուզաննան


Խոսելով ԱՄՆ-ում իր գործունեության մասին` Դելոն նշել է, որ արվեստագետ ընկերների հետ նոր նախագծի վրա են աշխատում: Միասին փորձում են հիմնել «Արտիստներ» բրենդը, ինչպես նաեւ նկարիչ Էվոյի ձեռքի աշխատանքներով հագուստ արտադրել:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դելոն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին