×


Դելոյի նվերը կնոջն ամուսնության 1-ամյակի առթիվ :)

Դելոն եւ Ռուզաննան 2013 թվականի հունիսի 9-ին Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում միմյանց հավերժ սիրելու խոստում տվեցին եւ այսօր արդեն նշում են ամուսնության 1-ամյակը:):  BRAVO.am-ի հետ առցանց զրույցում Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հումորիստ-դերասանը նշել է, որ սիրելի կնոջը հոբելյանի առթիվ խորհրդանշական նվեր է մատուցել:

Դելոն եւ Ռուզաննան նշում են ամուսնության 1-ամյակը


“Երկարակյաց ծաղիկներ եմ նվիրել` խոլորձներ: Ուզում եմ, որ երկար տարիների համատեղ կյանք ունենանք: Կարծում եմ` այս ընթացքում երկուսս էլ համբերություն ենք ձեռք բերել, իսկ թե որքանով ենք նմանվել իրար, դժվարանում եմ պատասխանել:)”,-ասել է Դելոն եւ հավելել.“Երեկոյան գեղեցիկ խնջույք կկազմակերպենք, որին ներկա կլինեն ընտանիքիս անդամները”:

Դելոն եւ Ռուզաննան նշում են ամուսնության 1-ամյակը


Ընտանիքում տարակարծությունը հումորիստի համար առօրյան հետաքրքրացնելու առիթ է.“Զրուցելով, քննարկելով ընդհանուր հայտարարի ենք գալիս: Իսկ երբ նեղանում ենք միմյանցից, դա տեւում է առավելագույնը մի քանի ժամ, հաշտության առաջին քայլն էլ հիմնականում ես եմ անում:)”:

Վահագն Ստեփանյանը նշել է, որ ստեղծագործական նորություններ ունի, որոնց մասին կպատմի առաջիկայում:

BRAVO.am-ը շնորհավորում է Դելոյին եւ Ռուզաննային` մաղթելով հարատեւ սեր:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դելոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW