×


Դելոյի որդու ատամհատիկի լուսանկարները

Արդեն պատմել ենք, որ Գլենդելում բնակություն հաստատած դերասան-հումորիստ Վահագն Ստեփանյանը կնոջ եւ որդու հետ այս օրերին հայրենիքում է: Փոքրիկ Նարեկ-Քրիստոն Երեւան գալու հաջորդ օրն իսկ առաջին ատամիկն է հանել, ծնողներն էլ ատամհատիկի արարողությունը չեն ուշացրել, հետաքրքիր պահերն էլ լուսանկարել է BRAVO.am-ը:):

Վահագն Ստեփանյանի ընտանիքը


«Շատ մտերմիկ միջավայրում ենք անցկացրել միջոցառումը: Ներկա էին մեր  հարազատներն ու ընկերները: Նախապես որոշել էինք սրճարանի բացօթյա գեղեցիկ տարածքում նշել, սակայն եղանակի պատճառով ստիպված եղանք տեղափոխվել փակ սրահ: Ձեւավորման մտահղացումն իմն է եղել, իսկ մնացածը ես եւ ամուսինս միասին ենք արել»,-մեզ հետ զրույցում պատմել է Դելոյի կինը՝ Ռուզաննան:

Դելոն՝ որդու եւ կնոջ հետ


Պարզվում է՝  հումորիստը մասնակցել է միայն բուն արարողությանը, քանի որ նախապես ծրագրել էին միայն կանանց միջավայրում տոնել: Նարեկ-Քրիստոն ընտրել է բանկիրի մասնագիտությունը: Ինչպես նշել են ծնողները, իրենց համար ամենակարեւորը որդուն լավ մարդ տեսնելն է, իսկ թե ինչ բնագավառում  կաշխատի, այնքան էլ էական չէ:

Դելոյի որդու ատամհատիկի արարողությանը


Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Գրիգոր Եփրեմյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին