×


ԴերՀովայի ծննդյան տարեդարձը Շվեդիայում եւ Սիրուշոյի երկրպագուներին մատուցվելիք անակնկալը :)

ԴերՀովան երեկ` փետրվարի 22-ին, նշել է իր ծննդյան 39-րդ տարեդարձը: Երգահան-գործիքավորողը տոնն անցկացրել է Շվեդիայում` ընտանեկան ջերմ ու հանգիստ մթնոլորտում: Նրա փոխանցմամբ` այս երկիր է մեկնել դեռ դեկտեմբերին` քրոջն ու նրա ընտանիքին այցելության:

Դերհովան


Հայաստանից բացակայելու ընքացքում Հարություն Տեր-Հովակիմյանն ունեցել է գործնական մի քանի հանդիպում եւ հասցրել է ելույթ ունենալ Կանադայում. “Համերգներից մեկը կայացել է Սիլվա Հոկաբանի, իսկ մյուսը` Մասարիի հետ”:

Սիլվա Հակոբյանը եւ ԴերՀովան


BRAVO.am-ի հետ զրույցում ԴերՀովան ասել է, որ անհամբեր սպասում է տուն վերադառնալուն, քանի որ պլանավորած համագործակցություններ ունի, որոնք պետք է սկսել ու ավարտի հասցնել.“Դրանցից մեկը Ռազմիկ Ամյանի հետ է, հաջորդը` Նարեկ Մակարյանի, եւ էլի նոր ու հետաքրքրիր որոշ համագործակցություններ էլ կլինեն, որոնց մասին կպատմեմ առաջիկայում:)”:

ԴերՀովան` քրոջ երեխաների հետ


Հայաստան վերադառնալուն պես ԴերՀովան պատրաստվում է նաեւ անակնկալ մատուցել Սիրուշոյի երկրպագուներին` ներկայացնելով երգչուհու “ՊռեԳոմեշ” ստեղծագործության ռեմիքս տարբերակը:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Արթուր Վարդանյանի եւ ԴերՀովայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW