×


Դերասան Արթուր Պետրոսյանն ամուսնացել է

Կամերային երաժշտական թատրոնի դերասան Արթուր Պետրոսյանն ու Սոնա Մելիքյանը վայելում են ամուսնական կյանքի առաջին օրերը: Այս շրջանում «Երանի» սերիալում նկարահանվող դերասանը BRAVO.am-ին է տրամադրել հարսանեկան լուսանկարներն ու պատմել, որ պսակադրվել են Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում:

Արթուր Պետրոսյանը եւ Սոնա Մելիքյանը


Զույգի քավորի պարտականությունները ստանձնել է փեսայի ընկերը՝ DJ Գրիգը. «Սոնայի հետ Գրիգի որդու 10-ամյակի օրն եմ ծանոթացել: Նկատեցի նրան ու պարի հրավիրեցի: Հաջորդ իսկ օրվանից «անցա գործի»:), եւ որոշ ժամանակ շփվելուց հետո հասկացանք՝ շատ ընդհանուր գծեր ունենք: 6 ամիս ընկերություն անելուց հետո նշանվեցինք, օրեր առաջ էլ՝ ամուսնացանք՝ որոշելով, որ քավորը պիտի լինի այն մարդն, ում առիթը պատճառ հանդիսացավ մեր ծանոթությանը»:

Արթուր Պետրոսյանը եւ Սոնա Մելիքյանը


Դերասանը մեզ հետ զրույցում նշել է, որ հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով մեծ մասամբ զբաղվել է հենց ինքը.«Պատրաստվել ենք շուրջ երեք ամիս: Ամեն բան մենք ենք արել, նույնիսկ տարոսիկները ես եմ պատրաստել: Պահպանել էինք հայկական հարսանիքի գրեթե բոլոր ավանդույթները»:

BRAVO.am-ը շնորհավորում է Արթուրին եւ Սոնային՝ մաղթելով ամուր ընտանիք եւ հարատեւ սեր:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am /
Լուսանկարները տրամադրել է Արթուր Պետրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին