×


ԴիԿապրիոյի եւ Քեյթ Ուինսլեթի ջրային արկածները Սեն-Տրոպեում

Լեոնարդո ԴիԿապրիոն եւ Քեյթ Ուինսլեթը «Տիտանիկի» նկարահանումներից տարիներ անց միասին կրկին հայտնվել են ջրում: Այս անգամ, սակայն, ջուրը շատ ավելի տաք է եղել, իսկ այդ քայլը ողբերգական ավարտ չի ունեցել : ) 

ԴիԿապրիոն եւ Քեյթ Ուինսլեթը՝ Սեն-Տրոպեում


Մոտ ընկերներին միասին տեսել են ԴիԿապրիոյի՝ Սեն-Տրոպեում գտնվող վիլլայի լողավազանում:

Համացանցում է հայտնվել նաեւ նրանց գրկախառնված լուսանկարը:

ԴիԿապրիոն եւ Քեյթ Ուինսլեթը՝ Սեն-Տրոպեում


Քեյթի եւ Լեոյի էկրանային սիրավեպի իրական կյանք տեղափոխվելու հավանականության մասին երկրպագուները խոսում են արդեն երկար տարիներ, սակայն 41-ամյա Ուինսլեթը 2012 թ-ից ամուսնացած է Նեդ Ռոքնռոլի հետ, իսկ 42-ամյա Լեոն, որոշ տեղեկություններով, հանդիպում է մոդել Լորենա Ռայի հետ:

Հավելենք, որ Ֆրանսիայում Ուինսլեթը մասնակցել է ԴիԿապրիոյի բարեգործական միջոցառմանը, որի ընթացքում հավաքվել է $30 մլն:

BRAVO.am

Աղբյուրը՝ Harper's BAZAAR

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին