×


Դիանա Գրիգորյանի 23-ամյակի անակնկալներն ու պարտավորեցնող մաղթանքը :)

Դիանա Գրիգորյանի համար երեկվա օրն առանձնահատուկ էր. “Շանթ”-ի “Քաղաքում” հեռուստասերիալում Իռենի դերակատարը սեպտեմբերի 8-ին դարձել է 23 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ տարեդարձը նշել է բնության գրկում:):

Դիանա Գրիգորյանը


“Առաջինը քույրերս եւ եղբայրս շնորհավորեցին` կեսգիշերին փուչիկներով եւ տոնական տորթով հայտնվելով մեր տանը”,-պատմել է հոբելյարը` հավելելով, որ անակնկալն իրեն շատ է հուզել.“Բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստացել ծանոթ-անծանոթ մարդկանցից: Հատկապես պարտավորեցնող է նորանոր բարձունքների հասնելու բարեմաղթանքը”:

Դիանա Գրիգորյանը


Դիանա Գրիգորյանը չի կարեւորում տոնական տորթի շքեղությունը, փոխարենը նրա համար առաջին տեղում է մոմերը փչելու արարողությունը.“Երջանիկ եմ, քանի որ իրականանում են երազանքներս եւ նպատակներս: Երեկ էլ մեծ երազանք-նպատակ եմ մտապահել: Հուսով եմ` այս մեկն էլ կիրականանա”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դիանա Գրիգորյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին