×


Դիանա Մալենկո.«Հրաժարվել էր` ասելով, որ լավը չեմ»

Դիանա Մալենկոն եւ Արվին Քոչարյանը երկու ժամում պարզ, բայց շքեղ եւ սեքսուալ ֆոտոշարք են ստացել: BRAVO.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին ասել է, որ ծանոթ լինելով լուսանկարչի ձեռագրին, միշտ ցանկացել է համագործակցել եւ զարմացել է, թե ինչու առաջարկ չի ստանում:):

Դիանա Մալենկոն


«Ստանալով առաջարկը` միանգամից համաձայնեցի: Երկուսիս զբաղվածության պատճառով հանդիպումը մոտ մեկ ամիս ուշացավ, բայց օրեր առաջ վերջապես իրականացրինք»,-պատմել է նա:

Հաղորդավարուհու փոխանցմամբ` լուսանկարչի արվեստանոցում շատ ջերմ ու անմիջական մթնոլորտ է եղել, հաճելի երաժշտության ներքո ոչ միայն նախապես մտածածն են իրականացրել, այլեւ իմպրովիզներ են արել.«Նկարահանման հրապարակում մեծ արկղ կար, Արվինի առաջարկով դրանից զգեստ սարքեցին, եւ կերպարային շատ հետաքրքիր նկարներ ստացանք»:

Դիանա Մալենկոն


Լուսանկարվել սիրող Դիանան վերհիշել է նաեւ իր առաջին ֆոտոշարքը, որի հեղինակն Արմեն Աղայանն է. «15 տարեկան էի, երբ գործընկերուհիս` հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանն, ասաց, որ ամուսինը լուսանկարիչ է ու հաստատ կցանկանա ինձ նկարել: Նա իմ լուսանկարները ցույց էր տվել Արմենին, ով հրաժարվել էր՝ ասելով, որ լավը չեմ:): Հերմինեի երկար պնդումներից հետո մենք համագործակցեցիք: Արմենն այնքան հավանեց, որ դրանից հետո եւս մի քանի ֆոտոշարք ունեցանք: Շատերը ծիծաղելով ասում էին, թե նրա մուսան եմ»,- պատմել է հաղորդավարուհին` նշելով, որ երբեք չի մոռանա այդ օրվա հուզմունքը:

Տեքստը` Մերի Պողոսյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին