×


Դիանա Մալենկոն` սեւ թագուհի :)

Աշնանային Բուսաբանական այգի եւ սեւազգեստ Դիանա Մալենկո. նա կերպարանափոխվել է BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանի եւ դիզայներ Ալիս Ազատյանի “Միստիկ Բարոկկո” ֆոտոնախագծի համար: Արդեն ներկայացրել ենք ֆեշն նախագծի առաջին հերոսուհի Մարիաննա Հովհաննիսյանի լուսանկարները, այս անգամ բարոկկո ոճում է Դիանա Մալենկոն:

Դիանա Մալենկոն


“21 TV”-ի հաղորդավարուհին պատմել է, որ վերջին ժամանակահատվածում համարձակ փորձարկումներ ավելի հազվադեպ է անում, սակայն այս նախագծին համաձայնել է մասնակցել առանց վարանելու.“Նախ բարոկկոն ինձ հոգեհարազատ է, բացի այդ միշտ նշում եմ, որ կցանկանայի ծնված լինել մի քանի դար առաջ: Այս լուսանկարահանման շնորհիվ, կարծես, տեղափոխվեցի բարոկկո ժամանակաշրջան: Զգեստի ընտրությունը եւս հավանեցի, որը դասականի ու բարոկկոյի համադրություն է: Մեծ հաճույքով նորից կկրեմ, բայց դժվար թե համապատասխան միջոցառում լինի”:

Ինչպես կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ Դիանան սիրում է ամեն ինչի ընթացքն ու սպասումը, եւ ոչ թե բուն արդյունքը.“Կերպարանափոխվելու ընթացքն ինձ համար ուրիշ աշխարհ է: Այս անգամ ամենաբարդը սառցե թագուհու ճիշտ հայացք ընդունելն էր, քանի որ իրական կյանքում ուրախ եւ ժպտերես եմ, այստեղ պետք է իմ հակապատկերը լինեի` ավելի խիստ ու սառը”:

Դիանա Մալենկոն


Նկարիչ-մոդելավորող Ալիս Ազատյանի խոսքով` ֆոտոշարքը դրամատիկ ավարտով փոքրիկ պատմություն է.“Շեշտադրել եմ զգեստի ձեւվածքը, զարդանախշերը, որոնք ձեռքի աշխատանք են, եւ գործվածքների հակադրությունը: Իսկ դիմահարդարումը բավական թատերական է. ստացել ենք սեւ թագուհու կերպար”: 

19-ամյա հաղորդավարուհին նշել է, որ վստահել է մասնագետների ճաշակին.“Ոչ մի անհամաձայնություն չենք ունեցել, քանի որ քննարկման արդյունքում ստեղծվեց այնպիսի կերպար, որն ինձ դուր է գալիս: Սիրում եմ համարձակ ու ճկուն լինել”:

Դիանա Մալենկոն


Կերպարի ստեղծման եւ լուսանկարահանման ընթացքը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել այսօր` ժամը 23:00-ին` Դիանա Մալենկոյի “Week&” ծրագրի շրջանակում:

Զգեստի դիզայներ եւ դիմահարդար` Ալիս Ազատյան
Լուսանկարիչ` Էմին Արիստակեսյան/Bravo.am/
Ոճաբան-վարսահարդարներ` Հարութ եւ Նանո Ջուլհակյաններ
Backstage լուսանկարիչ` Իկա Աթայան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին