×


Ելենա Վարդանյան.«Այդ փաստից չեմ տխրում, որովհետեւ երիտասարդ եմ երեւում»

Ելենա Վարդանյանը շնորհավորանքներ է ստանում իր 33-ամյակի առթիվ։  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ կեսգիշերին տարեդարձը սկսել է նշել ամուսնու հետ, թատրոնում էլ խաղացել է «Բրեմենյան երաժիշտները» մանկական ներկայացման մեջ.«Խաղընկներս ու փոքրիկ հանդիսականները միասին շնորհավորեցին, այնուհետեւ ետնաբեմում տորթ ու գինի համտեսեցինք»։

Ելենա Վարդանյանը


Նա ոչ միայն իր տարիքը չի թաքցնում, այլեւ ծիծաղելով շեշտում է, որ ուրախությամբ է տոնում.«Արդեն 33 եմ եւ այդ փաստից չեմ տխրում, որովհետեւ դեռ երիտասարդ եմ երեւում:)։ Հավանաբար, նշանակություն ունի գենետիկան, բացի այդ կարեւոր են սերն ու ապրելակերպը. ես փորձում եմ ուրախ ու թեթեւ ապրել»։

Ելենան մեծ խնջույքներ չի սիրում կազմակերպել, տարեդարձի երեկոն անցկացրել է ամուսնու, իր ծնողների, քրոջ՝ Միլենայի ու միայն մտերիմ մարդկանց հետ.«Տարբեր սիրուն նվերներ եմ ստացել՝ օծանելիք, աքսեսուարներ: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն՝ ինչ եմ նախընտրում։ Ամուսինս ծաղիկներ է նվիրել, իսկ նվերի մասին կլռեմ:)»։

Ելենա Վարդանյանն` ամուսնու հետ


Խոսելով աշխատանքային նորությունների մասին՝ դերասանուհին հայտնել է, որ թատրոնում կներկայանա նաեւ «Մենք հաղթել ենք» ներկայացման մեջ.«Վաղուց բեմադրված պիես է, պարզապես ես կներգրավվեմ մեկ այլ աղջկա փոխարեն։ Հիմա այդ կերպարի վրա եմ աշխատում։ Իսկ հեռուստատեսությունում դեռեւս նոր դեր չունեմ, առաջարկներն իմ սրտով չեն եղել, հուսով եմ՝ մոտ ապագայում հարմար կերպարներ կլինեն»։

BRAVO.am
Լուսանկարները` Ելենա Վարդանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին