×


Ելենա Վարդանյան.«Բոլորիս կյանքում էլ կարող են խնդիրներ ծագել»

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում օրերս տեղի ունեցած պրեմիերայի մասին պատմել ենք: Պարզվում է` «Մրգերով համարը» ներկայացման դերասանական կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Գլխավոր հերոսուհուն՝ թեթեւաբարո ուսանողուհի Մաշային մարմնավորող Լիլյա Մուկուչյանը եւ Նառա Թումասյանը խնդիրների պատճառով չեն կարող այժմ խաղալ, եւ հուլիսի 8-ին եւ 15-ին գլխավոր դերով բեմ կբարձրանա Ելենա Վարդանյանը ։ 

Ելենա Վարդանյանը եւ Սերգեյ Գրիգորյանը` «Մրգերով համարը» ներկայացմանը


Բեմադրիչ Նորա Գրիգորյանը BRAVO.am-ին հայտնել է փոփոխման պատճառները. «Նրանք անձնական ու առողջական խնդիրների պատճառով հիմա չեն կարող խաղալ, թատրոնի ղեկավարությունն էլ որոշեց Ելենային վստահել այդ դերը։ Երկու դերասանուհիները պրեմիերայից առաջ փորձերը մեծ հաճույքով արել են, երկուսի խաղից էլ գոհ ենք եղել, ուղղակի չնախատեսված հանգամանքների պատճառով մեզ բացատրեցին, որ չեն կարողանա խաղալ, մենք էլ մտանք նրանց դրության մեջ։ Հիմա երկուսն էլ Ելենային օգնում են»։

Ելենա Վարդանյանը


Ելենա Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում հայտնել է, որ Էմմա Վիկտորովնայի երկրորդական դերը սիրով էր խաղում, իր համար անսպասելի է երիտասարդ աղջկա դերում հայտնվելը.«Ես չպետք է խաղայի, բայց բոլորիս կյանքում էլ կարող են խնդիրներ ծագել: Երբ դերասանուհիների խնդիրները լուծվեն, աշնանը կխաղան այս դերը։ Եթե գեղարվեստական ղեկավարը որոշի, որ հետագայում ես էլ մնամ, ուրեմն միմյանց փոխարինելով պարբերաբար կխաղանք»։

Դերասանուհին նաեւ տեղեկացրել է, որ «Դոմինո» սիթքոմն այժմ արձակուրդում է, այլ նկարահանումների չի մասնակցում. «Այս շրջանում թատրոնն առաջին տեղում է, կենտրոնացել եմ միայն այս ներկայացման վրա. եթե այլ գործերով էլ զբաղվեմ, ոչինչ չի ստացվի»։

BRAVO.am
Լուսանկարները` Ագապե  Գրիգորյանի, Նշան Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW