×


Եվա Բաղդասարյան.«Ապտակն անասելի ուժեղ էր»

«Եռաչափ սեր» սերիալից եւ մի շարք նախագծերից հայտնի Եվա Բաղդասարյանը շուրջ 3 տարի բացակայում է էկրաններից: Տեւական դադարից հետո դերասանուհին դարձյալ նկարահանման հրապարակում է: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ խաղում է ռեժիսոր Արշո Հարությունյանի ռուսական արտադրության «Հայրեր» արկածային մարտաֆիլմում:

Եվա Բաղդասարյանը


«12 սերիայից բաղկացած գեղարվեստական ֆիլմ է: Մարմնավորում եմ արաբուհու, ով ահաբեկչական խմբի անդամ է: Բացասական կերպար է. խաբեությամբ մարդկանց եւ երեխաների է տեղափոխում այլ երկիր: Դերն ինձ շատ է հետաքրքրել, անչափ ոգեւորված եմ: Կարծում եմ`մինչեւ տարեվերջ ֆիլմն էկրան կբարձրանա»,-ասել է նա:

Եվա Բաղդասարյանը եւ Արշո Հարությունյանը


Եվան պատմել է, որ նկարահանումներն ուղեկցվել են հետաքրքիր եւ զավեշտալի դեպքերով: Առաջին անգամ մեծ արագությամբ սպորտային ավտոմեքենայով սարեր է բարձրացել, իսկ սցենարով նախատեսված ապտակն էլ այնքան ուժեղ է ստացվել, որ խաղընկերուհու երեսն ամբողջությամբ կարմրել է:

Եվա Բաղդասարյանը` «Հայրեր» ֆիլմի նկարահանումներին


Դադարի շրջանում նա տարբեր սերիալներում նկարահանվելու առաջարկներ է ստացել, որոնք մերժել է ժամանակի սղության պատճառով: Այժմ սովորում է Սունդուկյանի անվան թատրոնին կից ստուդիայում եւ խաղում է խաղացանկային ներկայացումներում:

Անձնականի մասին խոսելիս Եվան գերադասել է փակագծեր չբացել.«Դեռ չեմ նշանվել, սակայն այդ օրը հեռու չէ: Ուսումս ավարտելուց հետո կօրինականացնենք մեր հարաբերությունները»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Եվա Բաղդասարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին