×


Եվա Ռիվասի, Սարգիս Գրիգորյանի, Գրիշա Աղախանյանի եւ Արթուր Ալեքի հին ու նոր դաջվածքները :)

Հայտնիների դաջվածքների թեման անվերջ շարունակելի է` պայմանավորված նրանց մարմինների վրա արվեստի գործերի թվաքանակի ավելացմաբ:): BRAVO.am-ը վերջերս պատմել է, որ դերասանուհի Կայա Խուրշուդյանն է հավերժական սեր խորհրդանշող դաջվածք արել, իսկ այսօր ներկայացնում ենք հին ու նոր մի շարք նկարազարդումներ:

Գրիշա Աղախանյանի դաջվածքը


Երգիչ, հաղորդավար Գրիշա Աղախանյանն իր առաջին դաջվածքն արել է 15 տարի առաջ, երբ, ինչպես նշել է, Երեւանում դա այդքան էլ ընդունված չէր եւ թիթիզություն էր համարվում.“Կյանքում շատ համարձակ եմ, իսկ այն մարդիկ, ովքեր դեմ էին դաջվածքներին, հիմա անողների օրինակին են հետեւում: Կարծում եմ` դաջվածքը գեղեցկացնում է, ինչ-որ առումով նաեւ ինքնահաստատվելու միջոց է: Կանանց դեպքում ընդունում եմ ճաշակով եւ քիչ քանակությամբ դաջվածքների առկայությունը”:

Նա երկրորդ դաջվածքն արել է Միացյալ Նահանգներում, սակայն շուտ է ձանձրացել չինական հիերոգլիֆներից եւ ձեւափոխել է պատկերը, իսկ մոտ մեկ տարի առաջ տատուի վարպետ Գագիկ Մկրտչյանը շոումենի աջ թեւին դրոշմել է նոր պատկեր.“Նշեմ, որ պետք է կրկին թարմացնեմ իմ հին դաջվածքը, որ համահունչ լինի նորի հետ”:

Արթուր Ալեքի դաջվածքը


Երիտասարդ երգիչ Արթուր Ալեքը դաջվածք անելու միտք վաղուց է ունեցել, սակայն միայն վերջերս է իրականացրել ցանկությունը.“Ինձ համար մեծ նշանակություն ունեցող նոտա է: Այսպես երաժշտությունը միշտ ինձ հետ է:): Տեղն էլ պատահական չեմ ընտրել. դաշնամուր նվագելիս եւ երգելիս հաճախ նայում եմ ձեռքերիս: Այս նոտան ինձ լավ տրամադրություն է հաղորդում: Մի քանի միտք էլ ունեմ, որը ցանկանում եմ դաջվածքի վերածել”:

Եվա Ռիվասը եւ Գագիկ Մկրտչյանը


Եվա Ռիվասն իր առաջին դաջվածքն արել է դպրոցի ավարտական դասարանում, որպեսզի փակի կույր աղքի վիրահատությունից մնացած սպին: Նրա մարմինն այսօր զարդարում է 7 դաջվածք.“Վերջերս դաստակներիս դաջել եմ լատիներեն երկու արտահայություն`“Vivere est agree”/“Ապրել նշանակում է գործել”/ եւ “Vivere est vincere”/“Ապրել նշանակում է  հաղթահարել”/: Այս դաջվածքներն ինձ համար կարեւոր նշանակություն ունեն: Տեսնողները զարմանում են, որ չեմ վախենում այսքան համարձակ որոշումներից եւ ցավից”:

Եվա Ռիվասի դաջվածքը


Խոսելով իր մյուս դաջվածքներից` երգչուհին նշել է, որ սրտի մոտ աստվածային թռչուն է հանգրվանել:).“Իմաստն անմահությունն ու վերածնունդն է: Այն իմ թալիսմանն է”: Եվան իր դաջվածքները թաքցնելու խնդիր չունի.“Բոլորն էլ շատ սիրուն են, եւ ես դեմ չեմ, որ երեւան”:

Սարգիս Գրիգորյանի դաջվածքը


Սարգիս Գրիգորյանը դաջվածքներ սկսել է անել դեռ բանակային տարիներին: Դերասանը պատմել է, որ այդ ժամանակ նորաձեւ էր ձեռքին դրոշմել սեփական անուն-ազգանունը.“Այդպես մեզ ուժեղ տղամարդ էինք զգում:): Վերջերս էլ իմ աղջիկների թաթիկներն ու անուններն եմ պատկերել մարմնիս, իսկ եթե որդի ունենամ, կդաջեմ նրա տոտիկը: Կինս էլ ունի երկու դաջվածք”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գագիկ Մկրտչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին