×


Եվգենի Կիսին. Երկխոսություն դաշնամուրի հետ

Ապրիլի 2-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած Եվգենի Կիսինի համերգն այն իրադարձություններից էր, որ անհնար է նկարագրել հիացմունքը: Նախ անվանի դաշնակահարն առանց որեւէ խոսքի ողջունեց հանդիսատեսին` խոնարհվելով եւ ժպիտով շնորհակալություն հայտնելով ներկայության համար: Իսկ ներկաներն իսկապես շատ էին, ու կրկին բառերը չեն հերիքում նկարագրելու համար, թե որքան բազմամարդ էր դահլիճը: Ավելացված աթոռներն ամենուրեք էին` բեմի վրա, պարտերում, օթյակներում: Շատ էին նաեւ նրանք, ովքեր պատրաստակամ էին կանգնած ունկնդրել Կիսինի կատարումները:

Եվգենի Կիսինի երեւանյան համերգին


Երաժշտի երեւանյան երկրորդ համերգը բացվեց Բեթհովենի թիվ 21 սոնատով: Հետո հանդիսատեսն ունկնդրեց Պրոկոֆեւի, Շոպենի, Լիստի ստեղծագործություններից: Երեկոյի ողջ ընթացքում որեւէ շշուկ չխաթարեց դահլիճում տիրող երաժշտությամբ լի լռությունը: Հանդիսատեսը, կարծես, փորձում էր շունչը պահել, որ ոչինչ հանկարծ չխանգարի Կիսինի եւ դաշնամուրի միջեւ ծավալված երկխոսությանը:

Եվգենի Կիսինի երեւանյան համերգին


Բայց սա դեռ ամենը չէ. ծափահարությունները մեր օրերի խոշորագույն դաշնակահարին կրկին բեմ վերադարձրին, եւ նա շարունակեց նվագել: Համերգի ավարտին հանդիսատեսն այլեւս չզսպեց հույզերը` բարձրաձայնելով, որ հնչող երաժշտությունն աստվածային էր, իսկ Կիսինի նվագելու տեխնիկան` անհավանական:

Եվգենի Կիսինի երեւանյան համերգին


Նշենք, որ համերգը կայացավ “Երեւանյան հեռանկարներ” փառատոնի շրջանակում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: BRAVO.am-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW