×


\"Եվրատեսիլ 2015\"-ում հաղթեց Շվեդիան

Քիչ առաջ ավարտվեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող  “Եվրատեսիլ 2015”-ը: Երգի համաեվրոպական մրցույթի պատմության մեջ վեցերորդ անգամ հաղթեց Շվեդիան. առաջին հորիզոնականում Մոնս Զելմերլովն է` “Heroes” երգով:

"Եվրատեսիլ 2015"-ում Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլովը


Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Գագարինան` “A Million Voices” երգով, զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ երրորդ հորիզոնականում Իտալիայից “IԼ Volvo” խումբն է, որը մրցույթի շրջանակում կատարել է “Grande Amore” երգը:

Հայաստանը ներկայացնող “Genealogy” խումբը թեեւ եզրափակչում էլ հրաշալի ելույթ ունեցավ, առաջատար հորիզոնականներ չգրավեց: Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Ինգա Արշակյանը, Վահե Թիլբյանը, Ստեֆանի Թոփալյանը եւ Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը կարեւոր հաղորդագրությամբ “Face The Shadow” երգով 16-րդ հորիզոնականում են:

"Genealogy" խումբը


Հայաստանը 12 միավոր ստացավ Վրաստանից, նաեւ միավորներ ստացավ Բելառուսից, Ֆրանսիայից, Չեխիայից, Ռուաստանից ու եւս մի քանի երկրից: Մեր երկրից 12 միավոր ստացավ Ռուսաստանը, 10 միավոր՝ Վրաստանը, 8 միավոր՝ Մոնտենեգրոն: 

Շնորհավորում ենք հաղթողին, նաեւ մեր մասնակիցներին` հաջող եւ գեղեցիկ ելույթի կապակցությամբ:

BRAVO.am
Լուսանկարները` Առաջին ալիքի եւ eurovision.tv-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին