×


“Եվրատեսիլ 2016”-ին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը

Իվետա Մուկուչյանը Հայաստանը կներկայացնի եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին: “Եվրատեսիլ 2016”-ի մեր պատվիրակի անունը քիչ առաջ հայտարարել է Հանրային հեռուստաընկերությունը:

Իվետա Մուկուչյանը


Երգչուհու գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը եւ եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է. «Յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ու կարծիքն ինձ անչափ ոգեւորում եւ ուժ է տալիս: Հուսով եմ` կլինեք կողքիս այս պատասխանատու եւ կարեւոր ճանապարհին»,-ասել է Իվետան եւ շնորհակալություն հայտնել Հանրայինին հենց իրեն ընտրելու եւ հայրենիքը ներկայացնելու հնարավորություն տալու համար:

Իվետա Մուկուչյանը


Զուգահեռաբար Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է երգահանների մրցույթ եւ սպասում է աշխարհի բոլոր ծայրերից յուրատիպ եւ հետաքրքիր աշխատանքների: Երգերն անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերի 13-ը ուղարկել selection@armtv.com էլեկտրոնային հասցեին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին