×


Երեւան Մոլում բացվել է «COLIN'S» հանրահայտ բրենդի խանութ-սրահը

«COLIN'S» աշխարհահռչակ բրենդը, որ առաջարկում է ամենօրյա որակյալ ու մատչելի հագուստի լայն տեսականի, արդեն պաշտոնապես ներկայացված է նաեւ Հայաստանում: «Երեւան Մոլ»-ի նոր, մեծ ու ընդարձակ տաղավարում երեկ կայացավ բրենդի խանութ-սրահի բացումը, որի ընթացքում նախատեսված էր լավ երաժշտություն, համեղ հյուրասիրություն եւ լուսանկարահանում բոլոր հյուրերի համար: Պաշտոնական բացմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, ծանոթացել է ներկայացված տեսականուն, լուսանկարել, ինչպես նաեւ զրուցել է ապրանքանիշի հայաստանյան ներկայացուցչի հետ:


Օրվա գլխավոր անակնկալը բոլոր հյուրերի համար թերեւս այն էր, որ բացման առթիվ երկօրյա 20% զեղչ է գործում ողջ տեսականու համար: Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր երեկ չեն հասցրել այցելել նորաբաց խանութ եւ կատարել առաջին գնումները զեղչված արժեքներով, ապա նման հնարավորություն ունեն նաեւ այսօր՝ սեպտեմբերի 29-ին:

«COLIN'S» խանութ-սրահի բացմանը


«COLIN'S»-ում կարելի է գտնել կանանց եւ տղամարդկանց համար նախատեսված ջինսե տաբատների, ամենօրյա հագուստի եւ աքսեսուրաների լայն տեսականի, որը պարբերաբար թարմացվելու է, իսկ գներն էլ միջինից ցածր են՝ հարմարեցված տեղական շուկայի պայմաններին:

Բրենդի հայաստանյան տնօրեն Վլադ Ասլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ յոթ-ութ ամիս շարունակ բանակցել են «COLIN'S»-ի արտասահմանցի հիմնադիրների հետ, որպեսզի խանութ-սրահն ու ներկայացված տեսականին ամբողջապես համապատասխանեն նրանց պահանջներին. «Սա մեր առաջին քայլն է Հայաստանում, սակայն երկու տարվա ընթացքում նախատեսում ենք «COLIN'S»-ի եւս երեք խանութ-սրահ բացել այստեղ: «Երեւան Մոլը» մեր շատ լավ գործընկերն է, որի հետ համագործակցում ենք այլ խանութների ու նախագծերի շրջանակներում եւս: Հետեւաբար՝ լավագույն տարբերակը հենց սա էր՝ վայրի ընտրության եւ մյուս պայմանների հետ կապված»,- նշեց նա:

«COLIN'S» խանութ-սրահի բացմանը


«COLIN'S» ապրանքանիշի ավելի քան վեց հարյուր խանութ-սրահները՝ ներկայացված աշխարհի երեսունութ երկրում, աշխատում են մեկ ընդհանուր սկզբունքով՝ ոչ միայն վաճառել պատրաստի հագուստ, այլեւ բարելավել մարդկանց կյանքը շնորհիվ իրենց ապրանքների ու ծառայությունների: Աշխարհի ցանկացած կետում բրենդն առաջարկում է հագուստ՝ ստեղծված նորարարության, ոճի, հարմարավետության ու որակի հիման վրա:

Վլադ Ասլանյանը նշում է, որ բրենդի հիմնադիրներն ամիսներ առաջ եկել են Հայաստան, ուսումնասիրել տեղի շուկան, մարդկանց ոճային նախընտրությունները եւ դրանից հետո միայն որոշել, թե ինչ տեսք պիտի ունենա երեւանյան տաղավարը, ինչ տեսականի պիտի այստեղ ներկայացված լինի եւ ինչ գնային համակարգ պիտի գործի: Ըստ այդմ՝ խանութ-սրահն այժմ պատրաստ է բավարարել յուրաքանչյուր այցելուի պահանջները: Դե, իսկ զեղչային ճկուն համակարգն էլ թույլ կտա տարբեր ժամանակահատվածներում շատ ավելի մատչելի գներով օգտվել առկա տեսականուց:

«COLIN'S» խանութ-սրահի բացմանը


«COLIN'S» խանութ-սրահի նորություններին կարող եք ծանոթանալ նաեւ բրենդի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում, որտեղ պարբերաբար կներկայացվեն թարմացված ապրանքատեսականին, սպասվող զեղչերն ու մյուս անակնկալները: Իսկ հիմա կարող եք արդեն շտապել «Երեւան Մոլ»՝ գնումներ կատարելու «COLIN'S»-ի նորաբաց խանութից, քանի դեռ գործում է 20% զեղչը ողջ տեսականու համար:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW