×


Երեւանյան “Prince Princess”-ում ներկայացվել է հանրահայտ “Lesy”-ի նոր հավաքածուն

Մանկական նորաձեւության մեջ հայտնի “Lesy” բրենդն այս տարի նշում է ստեղծման 50-ամյակը: Հոբելյանի առթիվ այն երկրներում, որտեղ ներկայացված է այս ապրանքանիշը, կազմակերպվում են տոնակատարություններ: Եվ ահա, Հայաստանում “Lesy”-ի բացառիկ ներկայացուցիչ “Prince Princess” խանութ-սրահում, որը գտնվում է Կորյունի 25 հասցեում(Պոնչիկանոցի հարեւանությամբ), օրերս գեղեցիկ միջոցառում է տեղի ունեցել, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

Երեւանյան “Prince Princess”-ում ներկայացվել է հանրահայտ “Lesy”-ի նոր հավաքածուն


Տասից ավելի փոքրիկ աղջնակներ, կրելով իտալական բրենդի նորաոճ զգեստները, հյուրերի ծափահարությունների ներքո քայլել են եւ ցուցադրել նոր տեսականու նմուշները: 

“Այս զգեստները ստեղծվում են Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի սրտում. գունեղ երազները եւ ոսկեթել կարերը միաձուլվում են բարձր որակավորում ունեցող իտալացի դերձակների ձեռքերով: Ապրանքանիշը հավաքածուների միջոցով իր սերն է փոխանցում մանուկներին եւ նույն սիրով էլ ընտրում հավաքածուների կտորները, թելերն ու դետալները”,-նշել է հանդիսավարը:

Փոքրիկները ցուցադրում են “Lesy” ապրանքանիշի զգեստների նոր տեսականին


“Prince Princess”-ի հիմնադիր-տնօրենը հայտնել է, որ “Lesy” ապրանքանիշի գարուն-ամառ տեսականին արդեն առկա է խանութ-սրահում.“Քանի որ նոր հավաքածուի զգեստներում գերակշռում են ծաղկային նախշերը, պահպանելով գարնանային շունչը, ցուցադրության համար ընտրեցինք ապրիլ ամիսը: Կազմակերպելով հագուստի ցուցադրությունը` երեխաներից յուրաքանչյուրի համար ընտրել էի իր արտաքին տեսքին համապատասխան զգեստ: Երբ փորձերի ժամանակ աղջիկները հագան զգեստները, շատ էին հավանել եւ տպավորված էին: Կարծես, փոքրիկ արքայադստրեր լինեն”:

Երեւանյան “Prince Princess”-ում ներկայացվել է հանրահայտ “Lesy”-ի նոր հավաքածուն


Ի դեպ, “Prince Princess”-ի ցուցափեղկերը եւս այժմ ձեւավորված են “Lesy”-ի գարուն-ամառ գունեղ հավաքածուից ոգեշնչված, իսկ խանութ-սրահի ներսում կարող եք գտնել նաեւ յուրաքանչյուր հագուստին համապատասխան աքսեսուարներ, որոնք կամբողջացնեն զգեստի տեսքը:

Փոքրիկները ցուցադրում են “Lesy” ապրանքանիշի զգեստների նոր տեսականին


Հիշեցնենք, որ “Prince Princess”-ում բացի “Lesy”-ից, կա նաեւ “Dolce & Gabbana”, “Pinco Pallino”, “Simonetta”, “Naturino”, “Stella McCartney”, “Miss Grant”, “Baby Dior”, “Chloé”, “Marc Jacobs”, “Sottocoperta”, “Catya”, “Miss Blumarine”, “Disquared” եւ հանրահայտ այլ ապրանքանիշերի ոճային եւ որակյալ հավաքածուների լայն տեսականի:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին