×


Երեւանում բացվել է SERGE ներքնազգեստի խանութ-սրահը

Լավ լուր ունենք գունեղ ու որակյալ ներքնազգեստ նախընտրող կանանց ու աղջիկների համար. SERGE ապրանքանիշի տեսականին այսուհետ կարող եք ձեռք բերել նաեւ Երեւանում: Խանութ-սրահը գործում է Արամի 64 հասցեում տեղակայված նորաբաց “Բուլվար Պլազա” մոլում: Երեկ` մայիսի 21-ին, խանութ-սրահը բացեց իր դռները հայ սպառողի առջեւ:

“SERGE” ապրանքանիշի խանութ-սրահը տեղակայված է Արամի 64 հասցեում


1996 թվականին Բելառուսում հիմնադրված այս բրենդն այժմ բազմաթիվ մասնաճյուղեր ունի Ռուսաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Էստոնիայում եւ այլ երկրներում: Հայաստանում այն պաշտոնապես ներկայացվում է առաջին անգամ:

Բացման արարողությանը խանութ-սրահի տնօրեն-ամուսիններ Արմեն Դանիելյանը եւ Իվետա Գրիգորյանը կտրել են կարմիր ժապավենն ու տոնական տորթը եւ շնորհավորանքներ ստացել ներկա հյուրերից:

“SERGE” խանութ-սրահի տնօրեն-ամուսիններ Արմեն Դանիելյանը եւ Իվետա Գրիգորյանը


Լայնարձակ եւ լուսավոր սրահում ներկայացված է ինչպես ներքնազգեստ, այնպես էլ սպորտային, տնային հագուստ, գիշերազգեստներ, շուտով վաճառքում կլինի նաեւ տղամարդկանց համար նախատեսված տեսականին:

Երեւանյան խանութ-սրահի գործադիր տնօրեն Իվետա Գրիգորյանը BRAVO.am-ին հայտնել է, որ SERGE ապրանքանիշի` բամբակյա գործվածքից կարված տեսականին կգոհացնի հայուհիներին. “Դա ամենակարեւոր նախապայմանն էր, որ գրավեց ինձ”:

Երեւանյան "SERGE" խանութ-սրահում ներկայացված տեսականին


SERGE ներքնազգեստն աչքի է ընկնում ոչ միայն բնական հումքից կարված գործվածքներով, այլեւ` գեղեցիկ դիզայնով: Շուտով կսկսի գործել նաեւ խանութ-սրահի կայքը, որտեղ ներկայացված կլինի առկա ամբողջ տեսականին: Մաղթում ենք հաճելի գնումներ:):

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին