×


Երեւանում բացվել է հանրահայտ “Polo Ralph Lauren” բրենդի խանութ-սրահը

“Ralph Lauren” ընկերությունը, շարունակելով միջազգային շուկայում իր դինամիկ զարգացումը, նոր խանութ-սրահ է բացել Երեւանում` Հյուսիսային պողոտա 18 հասցեում: Այսուհետ ժամանակակից ամերիկյան ոճի հայ սիրահարները “Polo Ralph Lauren” ապրանքանիշի գունեղ, երիտասարդական եւ չափազանց ոճային տեսականին կարող են ձեռք բերել հենց մեր մայրաքաղաքում:

Ապրանքանիշի դեմքը` ռուս թոփ-մոդել Վալենտինա Զելյաեւան


Սպորտ, նրբագեղություն եւ բարձրաճաշակություն. ահա այս փիլիսոփայությունն է “Նորաձեւության լեգենդ” տիտղոսակիր դիզայներ Ռալֆ Լորենի հավաքածուների հիմքում, որոնց տարբերանշանը պատկերում է արիստոկրատների խաղ պոլո խաղացողին` ձի հեծնած: Հենց ձիավորներն էլ երեկ դիմավորել են երեւանյան խանութ-սրահի պաշտոնական բացման հյուրերին:):

Երեւանյան “Polo Ralph Lauren” խանութ-սրահում ներկայացված տեսականին


“Polo Ralph Lauren” խանութ-սրահի կամարաձեւ մեծ ցուցափեղկերից ներս տիրում էր տոնական տրամադրություն: Շնորհանդեսի հյուրերը, որոնց թվում` Արման Նշանյանը, դիջեյ Vakcina-ն, Սոս Ջանիբեկյանը, Մարինե Հակոբյանը, առաջինն են գնահատել սրահի գեղեցիկ ինտերիերն ու ներկայացված տեսականին: Միջոցառման հատուկ հյուրն էր ապրանքանիշի դեմքը` ռուս թոփ-մոդել Վալենտինա Զելյաեւան:

Սոս Ջանիբեկյանը` “Polo Ralph Lauren” խանութ-սրահի բացմանը


Արվեստաշունչ կահավորմամբ երկհարկանի խանութ-սրահում ներկայացված են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հագուստ, պայուսակներ, կոշիկներ, գլխարկներ, ակնոցներ եւ այլ աքսեսուարներ: Տեսականին առանձնանում է նորարար դասական ոճով ու բարձրակարգ որակով:

Երեւանյան “Polo Ralph Lauren” խանութ-սրահում ներկայացված տեսականին


47 տարի առաջ հիմնադրված “Ralph Lauren”-ն այսօր մեծ հեղինակություն է վայելում ամբողջ աշխարհում: Բացի “Polo Ralph Lauren”-ից, ընկերության ներկայացրած բրենդների թվում են` “Ralph Lauren Purple Label”, “Ralph Lauren Collection”, “Black Label”, “Blue Label”, “Lauren Ralph Lauren”, “RRL”, “RLX”, “Rugby”, “Ralph Lauren Childrenswear”, “Denim & Supply Ralph Lauren”, “American Living”, “Chaps and Club Monaco”: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք http://ralphlauren.com

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին