×


Երեւանում կկառուցվի մասնագիտությունների քաղաք երեխաների համար

«ՍիթիԶեն»` այսպես է կոչվելու «Փլեյ Սիթի»-ի ներկայիս տարածքում գործարկվելիք մանկական ինտերակտիվ զարգացնող կենտրոնը, որտեղ երեխաները խաղային միջավայրում հնարավորություն կունենան բացահայտել տարբեր մասնագիտություններ, ձեռք բերել աշխատանքային եւ կյանքի հմտություններ, ուսումնասիրել ժամանակակից հասարակության կառուցվածքն ու ոգեշնչվել նոր գիտելիքների ստացմանը։


«Փլեյ Սիթի» զվարճանքի կենտրոնը եւ վարպետների մանկական քաղաք «Մաստերսլավլ»-ը(Ռուսաստան) կնքել են համագործակցության լիցենզիոն պայմանագիր, համաձայն որի Երեւանում կկառուցվի մասնագիտությունների քաղաքը երեխաների համար։

Նախագծի ղեկավար Արեն Ապիկյանի խոսքով` կենտրոնը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար եւ առաջին իսկ տարում նախատեսում են հյուրընկալել 50,000-ից ավելի այցելու:


««ՍիթիԶեն» մասնագիտությունների քաղաքն առաջին նմանատիպ նախագիծն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում։ Մենք շատ ուրախ ենք «Մաստերսլավլ»-ի հետ համագործակցությանը, edutainment (կրթություն եւ զվարճանք) գաղափարի համատեղ տարածմանը Հայաստանում եւ «Մաստերսլավլ»-ի մասնագետների՝ երեխաների հետ աշխատանքի հարուստ փորձի օգտագործման հնարավորության համար»,- նշում է նա։

«Մաստերսլավլ»-ի հիմնադիր Վիտալիյ Սուրվիլլոն էլ կարծում է, որ «ՍիթիԶեն»-ը կարող է դառնալ լրացուցիչ կրթության գաղափարի մի մասը, որն անհրաժեշտ է երեխաներին.«Նմանատիպ նախագծերը առաջին հերթին միտված են երեխայի անհատականության զարգացմանը եւ այս գաղափարի իրագործման հաջողությունը հանդիսանում է հասարակությունում երեխաների հանդեպ առողջ վերաբերմունքի ցուցիչ»: 


Նշենք, որ «Մաստերսլավլ»-ը գործում է 2014 թվականից: Այն երեխաների ինտերակտիվ զարգացնող նախագիծ է, որտեղ 5-15 տարեկան երեխաները ծանոթանում են ավելի քան 150 մասնագիտությունների։

BRAVO.am
Տեղեկատվությունը եւ լուսանկարները` «Փլեյ Սիթի»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին