×


Երկու շաբաթից Էնջլ Մարտիրոսյանի կյանքը կփոխվի :)

Էնջլը վաղ հասակից նկարահանվել է իր ռեժիսոր մայրիկի բազմաթիվ հոլովակներում, սակայն առաջին անգամ կներկայանա անհատական աշխատանքով, որի ռեժիսորն, ի դեպ, Լուսինե Մարտիրոսյանը չէ: Տեսահոլովակը, որի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 14-ին, գրաֆիկական լուծումներով է, հերոսները երգչուհին եւ մոդել Էմիլ Մարկն են, օպերատորն ու ռեժիսորը Սուրեն Թադեւոսյանն է, իսկ մոնտաժն արել է Սուրեն Սարգսյանը:

Էնջլը նոր տեսահոլովակի նկարահանումներին


Նա կներկայացնի Ռոդ Ստյուարտի “I Wish You Love” ստեղծագործության իր մեկնաբանությունը.“1960-ականների ռետրո երգ է, որից Նյու Յորքի ձմեռային տրամադրություն եմ զգում: Սիրում եմ սոուլ ու ջազ էլեմենտներով այս գործը եւ ուզում էի, որ եղանակին համահունչ լիներ պրեմիերան: Հիթային երգ չէ, պարզապես նախապատրաստությունն է երկրորդ տեսահոլովակի, որն այլ որակի եւ ոճի կլինի”:

Էնջլ Մարտիրոսյանը եւ մոդել Էմիլ Մարկը


Երկու շաբաթից Էնջլի կյանքը կփոխվի. նա կմեկնի Նյու Յորք` դերասանական արվեստի մագիստրոսական կրթություն ստանալու:)."Արտերկրում ուսումը չի խանգարի Հայաստանի գործերիս: Հաճախ կգնամ-կգամ, երաժշտական գործունեությունս չեմ դադարեցնելու: Եթե շատ կարոտեմ, վստահ եմ` կվերադառնամ”:

Նրա խոսքով` վոկալի դասերի չի հաճախում եւ ինքնուրույն է երգերը ձայնագրվում. “Հայաստանում այնպես չէ, ինչպես համաշխարհային շոու-բիզնեսում: Պրոֆեսիոնալ երգիչը միշտ իր կողքին պետք  է ունենա վոկալի ուսուցիչ, ես չունեմ խորհրդատու, դա կպլանավորեմ այն ժամանակ, երբ ավելի լուրջ զբաղվեմ երգով”:

Էնջլը նոր տեսահոլովակի նկարահանումներին


Էնջլը հաջորդաբար կներկայացնի երկու տեսահոլովակ եւս, որոնցից մեկը կլինի ռիթմիկ երգի հիման վրա, մյուսը` Գիսանե Պալյանի հեղինակած ռոք-բալլադի. “Մայրս նկարահանել է իմ երկրորդ տեսահոլովակը, որն ավելի ծախսատար էր եւ հագեցած բարդ լուծումներով”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Էնջլ Մարտիրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW