×


Զառա Մինասյան.«Միայնակ հանգստի սիրահար չեմ»

Մոդել Զառա Մինասյանը, ով հեռուստադիտողին առավել հայտնի է «Դոմինո» հումորային նախագծում իր դերով, օրերս է վերադարձել ծովափնյա հանգստից: Նա BRAVO.am-ին պատմել է, թե ինչով է հատկապես առանձնացել այս ուղեւորությունը, նաեւ տրամադրել է նոր լուսանկարները:

Զառա Մինասյանը


«Հանգիստն անցկացնելու համար հիանալի վայրում էի»,-ասել է նա՝ հավելելով, որ չի սիրում միայնակ ճամփորդել, այս անգամ էլ հասցրել է լողալ, արեւայրուք ընդունել, ժամանցի հետաքրքիր վայրեր այցելել, զվարճանալ, եւ, իհարկե, անմասն չեն մնացել անմոռանալի արկածները. «Դրանք այնքան շատ էին, որ նույնիսկ չեմ կարողանում առանձնացնել: Հիմա էլ հիշեցի, ժպտում եմ… Նորից վերապրեցի:)»:

Մոդելը միշտ հուշանվերներ է բերում իր հարազատներին ու ընկերներին, բայց այս անգամ ավանդույթը խախտել է.«Անկեղծ ասած՝ այս հանգիստս այնքան իրադարձային էր ու արկածներով լի, որ անգամ չեմ հասցրել գնումներ կատարել:)»։

Զառա Մինասյանը


Հաջորդ երկիրը, որտեղ Զառան ցանկանում է առաջիկայում ուղեւորվել, Թաիլանդն է. «Վստահ եմ՝ այնտեղ էլ դրական լիցքերի պակաս չեմ ունենա ու կկարողանամ լիակատար հանգիստ վայելել»։

Աշխատանքային նորությունների մասին խոսելիս նա նշեց, որ նոր նախագծերում իր մասնակցությունն ունի, որոնց մասին առայժմ չի կարող բարձրաձայնել:

Տեքստը՝ Անահիտ Առաքելյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վահե Ստեպի եւ Զառայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին