×


Զարուհի Բաբայանի ընտանեկան հանգիստն օվկիանոսից այն կողմ

Զարուհի Բաբայանը 3 շաբաթով իր ամուսնու, դստեր եւ որդու հետ մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ այցելել են տարբեր ժամանցի վայրեր, իսկ Լաս Վեգասում ներկա են եղել Մրայա Քերիի մենահամերգին:

Զարուհի Բաբայանի ընտանիքը


“Ուղեւորությունն այնպես էինք կազմակերպել, որ երեխաները քիչ թե շատ ծանոթանան Կալիֆորնիա նահանգին: Ամենից շատ հավանել են Լաս Վեգասի գույներն ու շքեղությունը, տպավորվել են ժամանցի վայրերով, շոուներով եւ “Ամերիկյան ոլորաններ”-ով”, - BRAVO.am-ին պատմել է երգչուհին:

Սա Զառայի չորրորդ այցն էր Միացյալ Նահանգներ.“Մեկ անգամ Լոս Անջելեսում մնացել եմ մեկ ամսից ավելի, բավական շատ վայրեր եմ այցելել, բայց դեռ բոլոր ծակուծուկերը չգիտեմ, ինձ չեմ զգում ինչպես ձուկը ջրում”,-ասել է երգչուհին եւ հավելել, որ դեկտեմբերին էլ “Երգ երգոց” համերգի շրջանակում կմեկնի ԱՄՆ, իսկ աշնանը ելույթներ ունի Մոսկվայում:

Զարուհի Բաբայանն` ամուսնու հետ


Ճամփորդելիս նա իր հետ անպայման վերցնում է հարմարավետ կոշիկ, անձնական հիգիենայի պարագաներ եւ չի մոռանում բջջային հեռախոսը.“Շատ իրեր չեմ վերցնում. տեղում կարելի է գնել շապիկ, գլխարկ կամ այլ մանրուք: Երբ հանգստի ենք մեկնում, երեխաները սիրում են իրենց հետ մագնիսներ բերել, նաեւ որպես հուշանվեր բերում ենք այն տեսարժան վայրի նկարը, որտեղ եղել ենք”:

Զարուհի Բաբայանը


Վերադարձից հետո երգչուհին կրկին անցել է աշխատանքային օրակարգին. նախատեսում է երկու տեսահոլովակ նկարահանել “Կիլիկիա” եւ “Կյանքը սերն է մեր” նոր երգի հիման վրա.“Նախապատրաստական աշխատանքները սկսված են: ԱՄՆ մեկնելուցս անմիջապես առաջ իմ երգի ստուդիայի սաները մեծ համերգ ունեցան, ինչը շատ ժամանակ ու ջանքեր պահանջեց,  այժմ դա էլ մոնտաժում ենք, որ եթերում ցուցադրվի”:

BRAVO.am
Լուսանկարները` Զարուհի Բաբայանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին