×


Զույգին բռնացրել են ինքնաթիռում սեքսով զբաղվելիս:)

Փարիզից Ստոկհոլմ թռչող ինքնաթիռում օրերս մի զույգի բռնացրել են սեքսով զբաղվելիս եւ բարեմաղթանք հղել: Ինչպես նշում է Daily Mail-ը, անձնակազմի անդամներից մեկը բարձրախոսով շվեդերենով շնորհավորել է նրանց:): 



“Մենք ցանկանում ենք մեր լավագույն ցանկությունները հղել ավելի վաղ զուգարան մտած զույգին ուրախ վերարտադրության առթիվ”,- հայտարարել է նա, ինչին հետեւել է ուղեւորների ծիծաղը, եւ բոլորը սկսել են հետաքրքրվել, թե ում մասին է խոսքը:

Զույգի մասին այլ տեղեկություններ հայտնի չեն, պարզ չէ նաեւ այն, թե ինչպես են ինքնաթիռի անձնակազմի անդամներն իմացել, թե ինչով են նրանք զբաղվում զուգարանում:

Նշենք, որ վերջին տարիներին մի շարք դեպքեր են գրանցվել, երբ զույգերը տուգանվել են ինքնաթիռում սեքսով զբաղվելու պատճառով: Նախորդ տարի իրականացված հարցումներից մեկը վկայում է, որ ամեն 10-րդ բրիտանացին ինքնաթիռում երբեւէ զբաղվել է սեքսի որեւէ տեսակով:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին