×


Էդգար Հակոբյանը` կնոջ, նորածին դստեր եւ սպասվելիք հարսանիքի մասին

Ջութակահար, երաժիշտ, պրոդյուսեր Էդգար Հակոբյանը հայր է դարձել` բարի լուրն առաջինը հայտնելով BRAVO.am-ին։ Մոսկվայում ծնվել է նրա դուստրը՝ Էդիտան. “Ողջ տունը զարդարելուց հետո նրանց ծննդատնից տուն ուղեկցեցի։ Առաջին երեխաս է, դրա համար եմ այսպես ուրախ։ Միշտ ասում էին` հենց երեխա ունենամ, այդ ժամանակ կհասկանամ քաղցրությունը, իսկապես, երբ փոքրիկիս տեսա, իմ մեջ ամեն ինչ փոխվեց։ Զարմիկներ ունեմ, որոնց ծնունդն ուրախ ապրումներ է պարգեւել, բայց Էդիտայի լույս աշխարհ գալը բոլորովին ուրիշ զգացողություն էր”։

Էդգար Հակոբյանը` կնոջ եւ նորածին դստեր հետ


Ջութակահարի կինը՝ Իվետա Ռոգովան, եւս երաժշտական աշխարհից է, երգում է “Սոպրանո Արտ” երգչախմբում.“Պաշտոնապես ամուսնացել ենք, բայց հարսանեկան արարողություն դեռ չենք արել, ամեն ինչ առջեւում է։ Երկուսս էլ ցանկանում էինք, որ երեխան էլ ներկա լինի. հետաքրքիր հարսանիք կլինի”:

Էդգարն ասել է, որ կնոջը հայերեն խոսել է սովորեցրել.“Արդեն որոշ չափով գիտի, հիմա գրքերով քերականությունն է սովորում։ Հետաքրքիր է, որ Իվետան եղել է Երեւանում իր խմբով, բայց միասին դեռ չենք այցելել երկուսիս խառը գրաֆիկի պատճառով։ Կինս մեկ-երկու ամսից կրկին բեմ կբարձրանա. երգելուց բացի, նաեւ ջութակ է նվագում: Միասին նվագելու պլաններ ունենք”։

Էդգար Հակոբյանը` նորածին դստեր հետ


Մեզ հետ զրույցի ընթացքում Էդգարը օդանավակայանում էր եւ դիմավորում էր կուբացի երգիչ Ռոբերտո Կել Տորեսին.“Ընկերներ ենք եւ օգնում ենք իրար։ Առաջիկայում հյուրախաղեր ունեմ Երեւանում, նոյեմբերին սպասվում է սառցե շոուն։ Հունվարին մեծ էկրան դուրս կգա “Մեծ երկրի ձայները” ֆիլմը՝ Մարիամ Մերաբովայի, Արծվիկի, Արտյոմ Կաչարյանի մասնակցությամբ։  Ֆիլմի պրոդյուսերներից մեկն եմ եւ նկարահանվել եմ որպես ջութակահար”։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Էդգար Հակոբյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW