×


Էդգար Ռոստոմյանը եւ Նադեժդա Հովհաննիսյանը տոնելու 2 առիթ են ունեցել :)

Երաժիշտ-դերասան Էդգար Ռոստոմյանի եւ մոդել Նադեժդա Հովհաննիսյանի համար գարունը նշանավորվում է անձնական տոներով:): Շուրջ մեկ տարի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած զույգը նշել է ամուսնության  2-ամյակը, ինչպես նաեւ Նադեժդայի ծննդյան տարեդարձը:

Էդգար Ռոստոմյանը եւ Նադեժդա Հովհաննիսյանը նկարահանվում են "Glendale Life” ռեալիթի-շոուում


35-ամյակի կապակցությամբ սիրելի կնոջն առաջինը շնորհավորել է Էդգարը եւ հանձնել նվեր-քարտ.“Նպատակն այն է, որ իր ընտրությամբ եւ սրտի ուզածի չափով կարողանա գնումներ կատարել:)”,-BRAVO.am-ին ասել է նա, հոբելյարն էլ հավելել է, որ չի մոռանում իր 33-րդ տարեդարձը.“Այդ ժամանակ Էդգարի հետ զբաղված էինք հարսանեկան պատրաստություններով: Անմոռանալի ապրումներ էին”:

Նադեժդայի տարեդարձի խնջույքին մասնակցել են զույգի հարազատներն ու ընկերները, որոնց թվում են եղել “System of a Down” ռոք-խմբի բաս-կիթառահար Շավո Օդաջյանը, երգչուհի Աիդա Սարգսյանը, դիջեյ Հարութը, Ալեքսը, Նարինե Զարգարյանը եւ այլք:

Էդգար.“Դժվարությունները հաղթահարելու համար ուժ է տալիս սերը”


Ամուսինները նշել են, որ վստահորեն եւ հավատով գնում են իրենց նպատակներին ընդառաջ, իսկ դժվարությունները հաղթահարելու համար ուժ է տալիս սերը.“Հենց դա էլ համարում ենք լիարժեք ընտանիքի հիմքը: Ընտանիքիս հետ կապված մոտ ապագայում իրականացող երազանք կա, որի մասին կպատմեմ ավելի ուշ”:

Հիշեցնենք, Էդգարն ու Նադեժդան այս շրջանում նկարահանվում են  “US Armenia” հեռուստաընկերության “Glendale Life” ռեալիթի-շոուում, որին մեր անդրադարձը կարդացեք այստեղ:

Տեքստը` Հասմիկի Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էդգար Ռոստոմյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին