×


Էդգար Ռոստոմյանն ու Նադեժդան մտածում են հարսանեկան զգեստի մասին :)

2012-ի հնարավոր ամուսնությունների շարքը համալրվում է:). այս տարի պսակադրվելու են նաեւ “Armenoids”-ի հիմնադիր Էդգար Ռոստոմյանն ու մոդել Նադեժդա Հովհաննիսյանը:  Զույգի նշանադրությունը կայացել է դեկտեմբերի 16-ին` ընտանեկան եւ մտերիմ ընկերների միջավայրում: Այս մասին BRAVO.am-ին պատմել է Էդգարը` հավելելով, որ դրա հաջորդ օրն էլ նշել են իր ծննդյան 33-ամյակը. “Նպատակն էր, որ իմ ծննդյան օրն ու մնացած իրադարձությունները մեկը մյուսին շարունակեն, ու միջոցառումն ավելի երկար տեւի:)”:

Էդգար Ռոստոմյանն ու Նադեժդա Հովհաննիսյանը


Էդգարի փոխանցմամբ` ամուսնությունն ի սկզբանե էր պլանավորված. “Իսկ նշանադրությունը կարծես  իրադարձությունների սկիզբն էր: Մենք ուզում ենք յուրաքանչյուր գեղեցիկ երեւույթ, որը պետք է մեր կյանքում ապրենք մեկ անգամ, տեսնենք, թե չէ ավելի շուտ պատրաստ էինք ամուսնանալ”:

Զույգն իր ամուսնությունը նախատեսել է գարնանը` ապրիլին. “Բավական հետաքրքիր իրադարձություն կլինի, որին երկար ենք պատրաստվելու: Ինձ համար կարեւորագույն նշանակություն ունի հարսանեկան զգեստը: Ես եւ Նադեժդան հիմա լուրջ մտածում ենք, թե ինչպիսի՞ն է լինելու այն, ո՞ր դիզայներն  է ստանձնելու այդ հետաքրքիր ու պատվավոր գործը”: Իսկ հարսանեկան նախապատրաստության հաջորդ կարեւոր մասը Էդգարի եւ Նադյայի համար երաժշտական հատվածն է. մտածում են գեղեցիկ հարսանեկան պարի, երաժշտական համարների մասին:

“Armenoids”-ի հիմնադիր Էդգարն ու մոդել Նադեժդան դեկտեմբերին նշանադրվել են


“Մի գաղտնիք բացեմ, Նադեժդան ժամանակին զբաղվել է նաեւ խորեոգրաֆիայով, հիմա մտածում ենք, որ հարսանեկան գեղեցիկ պար ենք ունենալու, երաժշտական հատվածում էլ կլինի “Armenoids”-ի մասնակցությունը, կերգեն նաեւ հայկական էստրադայի մեր ընկերները: Պարային հետաքրքիր եւ ուրախ մի ստեղծագործություն ես այդ օրը կնվիրեմ իմ սիրելի կնոջը”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Էդգար Ռոստոմյանը:

“Փորձում եմ պատվով եւ պատասխանատվությամբ տանել այդ կարեւոր դերը”. Էդգար

Երաժիշտ Էդգար Ռոստոմյանը սկսել է նկարահանվել սերիալում


“Եղբայրներ” սերիալում որպես դերասան հանդես գալու մասին. “Նկարահանվելու առաջարկը ստանալուց հետո բավական երկար ժամանակ է` աշխատում եմ ինձ վրա: Մասնագիտությամբ երաժիշտ եմ, բայց կարծում եմ` որոշակի ժամանակահատված հետո զուգահեռ կքայլեմ մյուս դերասանների կողքով, եւ իմ դերասանական  խաղը չի տարբերվի նրանցինից: Այս հարցում ինձ շատ է օգնում նաեւ Նադեժդան: Փորձում եմ պատվով եւ պատասխանատվությամբ տանել այդ կարեւոր դերը”:

Ի դեպ, Էդգարը նշել է, որ հեռուստասերիալի որոշ հատվածներում շուտով կհնչի նաեւ “Armenoids”-ի երաժշտությունը:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Էդգար Ռոստոմյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW