×


Էդգարը եւ Նադեժդան շոու-բիզնեսային հարսանիք են արել:)

“Armenoids”-ի հիմնադիր Էդգար Ռոստոմյանն ու մոդել Նադեժդա Հովհաննիսյանն ապրիլի 28-ից ամուսիններ են:): Նորապսակներն ավանդականը միախառնել էին ժամանակակից էլեմենտների հետ եւ շոու-բիզնեսային հարսանիքին հրավիրել իրենց հարազատներին, ընկերներին ու գործընկերներին: Երջանիկ հարսի ու փեսայի պսակադրության արարողությանն առաջարկում ենք հետեւել BRAVO.am-ի ֆոտոշարքում:   

Էդգար Ռոստոմյանն ու Նադեժդա Հովհաննիսյանն այլեւս ամուսիններ են


“Իսկապես երջանիկ ենք”. Նադեժդա Հովհաննիսյան

Երաժիշտ, այժմ նաեւ դերասան Էդգարի եւ մոդել Նադեժդայի պսակադրությունը տեղի է ունեցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Մինչ այդ հարսը տանը դիմավորել է փեսայի` դհոլ-զուռնայով հյուր եկած բարեկամներին:): Oրվա սկզբում փոքր-ինչ անհանգիստ է եղել, բայց ինչպես նշել է մեզ հետ զրույցում, սեփական հարսանեկան օրն անցել է շատ արագ, հետաքրքիր եւ յուրահատուկ. “Միշտ լսում էի, որ հարսանիքի օրը շատ արագ ու աննկատ է անցնում, ամուսնացած ընկերուհիներս նախապես ասում էին ինձ: Բայց ամեն ինչ լավ էր, իսկապես երջանիկ ենք:)”:

Էդգար Ռոստոմյանի եւ Նադեժդա Հովհաննիսյանի պսակադրությանը


Հարսի զգեստը եւ փեսայի կոստյումը կարվել է ոճաբան-նկարիչ Միկա Դանիելյանի դիզայնով: “Քանի որ Նադյան նորաձեւության հետ կապ ունի, զգեստն էլ պետք է լիներ համարձակ ու նոր շնչով: Այս զգեստը լավագույն տարբերակն էր ակադեմիական ոճից շեղվելու համար”,- նշել է Էդգարը, որին շատ է դուր եկել սիրելիի զգեստը:

Երեւանի ռեստորաններից մեկում ԶԱԳՍ-ի աշխատակցուհին օրինականացրել է զույգի հարաբերությունները, որից հետո ներկաների հետ շարունակել են հայկական խնջույքը:): “Մեր ընկերներն իրենց երգերով գեղեցկացրել են երեկոն: Հաճելի նվերներից մեկն այն էր, որ Ժիրայր Դադասյանը մնջախաղի գեղեցիկ մոնոներկայացում նվիրեց մեզ”, - պատմել է Էդգարը:

Էդգար Ռոստոմյանն ու Նադեժդա Հովհաննիսյանն այլեւս ամուսիններ են


Ի՞նչ երաժշտություն է հնչել Էդգարի եւ Նադեժդայի հարսանիքին

Էդգարը, մասնագիտությունից ելնելով, կարեւորում է երաժշտական բովանդակությունը. նա հստակ գիտեր` ինչ երաժշտություն է հնչելու իր հարսանիքին: “Արմենոիդները” կատարել են Նադեժդայի ամենասիրելի երգերից մեկը` “Լիլին”. “Ժողովրդական, պոպուլյար, ֆոլկլորային ու էստրադային երգերը միախառնել էինք իրար: Հատուկ հարսանեկան երգիչ չի եղել. իմ ընկերներն են ապահովել երաժշտական մասը` Շուշան Պետրոսյանը, Հասմիկ Կարապետյանը, Նիկ Էգիբյանը, Աննա Խաչատրյանը, Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, էլլա Տարունցը, Արա Գեւորգյանը եւ ֆրանսահայ դուդուկահար Լեւոն Մինասյանը: Վերջում էլ տրանս երաժշտության ներքո էինք պարում: Զավեշտալին այն էր, որ գիշերը ժամը 1-ին ստիպված պետք է ավարտեինք խնջույքը, թեեւ բացարձակ չէինք ուզում գնալ”:

Նորապսակների կնքահայրն է եղել իտալացի Դանիլո Սկուդելան, կնքամայրը` Նադեժդայի ընկերուհի, նախկին մոդել Լուսինե Սահակյանը, որը նաեւ երգել է:

Էդգարի եւ մոդել Նադեժդայի պսակադրությունը տեղի է ունեցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում


“Իմ սիրելի կինն ինձ թեւեր է տալիս”. Էդգար Ռոստոմյան

Հարսանեկան արարողությունից հետո նորապսակները BRAVO.am-ի հետ զրույցում կիսվել են իրենց զգացողություններով. “Նոր ծնված լինելու տպավորություն է: Կարծես, քո սեփական ամրոցի համար առաջին սյուները դրված են, եւ պատրաստ ես աշխատել այդ ամրոցի կառուցման վրա: Մեծ պատասխանատվություն կա հիմա, ամենակարեւորը իմ սիրելի կինն ինձ թեւեր է տալիս”:

Էդգարն ու Նադյան առայժմ մեղրամսի չեն մեկնի, քանի որ աշխատանքը չեն կարող հետաձգել.“Նադյան կարեւոր մի քանի ցուցադրություն ունի, ես էլ “Եղբայրներ” սերիալի հետ պայմանագիր ունեմ: Ցավոք, մոտակա երկու ամսվա ընթացքում չենք կարող գնալ, երեւի ամռան վերջին կմեկնենք”,-հայտնել է Էդգարը:

Երեւանի ռեստորաններից մեկում ԶԱԳՍ-ի աշխատակցուհին օրինականացրել է զույգի հարաբերությունները


Նորաստեղծ ընտանիքն այսուհետ ապրելու է առանձին: Էդգարի համոզմամբ` անկախ ընտանիք ստեղծելու համար սա կարեւոր նախապայման է. “Մեզ համար ամուսնական խորանը կարեւոր նշանակություն ունի. ընտանիք կազմենք համեստությամբ ու սեփական ուժերով եւ չթողնենք, որ որեւէ մեկը խառնվի մեր անձնական հարցերին: Ինքներս կկարողանանք լուծել մեր խնդիրները”:

BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին եւ միանում բոլոր բարեմաղթանքներին:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW