×


Էդգարն ու Նադեժդան Լոս Անջելեսում ներկա կգտնվեն Լեդի Գագայի համերգին :)

Երաժիշտ, “Armenoids” խմբի հիմնադիր, “Եղբայրներ” հեռուստասերիալի դերասան Էդգար Ռոստոմյանն իր ծննդյան տարեդարձի օրը` դեկտեմբերի 17-ին, BRAVO.am-ին ասել էր, որ կինը` մոդել Նադեժդա Հովհաննիսյանը, իրեն շատ մեծ նվեր է արել, որի մասին կբարձրաձայնի միայն որոշ ժամանակ անց:):

Նադեժդա Հովհաննիսյանը եւ Էդգար Ռոստոմյանը


“Նա Միացյալ Նահանգներ ուղեւորության երկու տոմս էր գնել նախօրոք, որպեսզի Ամանորն այնտեղ անցկացնենք: Այդ մասին հայտնեց միայն ծննդյանս օրը:): Այս հրաշալի անակնկալը համընկավ գործնական մի առաջարկի հետ, որը ստացել եմ իմ լավ ընկեր, “System of a Down” խմբի բաս-կիթառահար Շավո Օդաջյանից”,-պատմել է Էդգար Ռոստոմյանը` նշելով, որ հիմա կնոջ հետ Լաս Վեգասում է:

"System of a Down” խմբից Շավո Օդաջյանը եւ Էդգար Ռոստոմյանը


Ամերիկայում իր կարիերան շարունակելու մասին է մտածում նաեւ երաժշտի կինը. “Նադեժդան համապատասխանում է մոդելների միջազգային չափանիշներին, ինչպես Կլաուդիա Շիֆերը, Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբելը եւ այլք: Հնարավոր է, որ այստեղ ֆոտոշարքերով հանդես գա կամ բրենդային ընկերություններ ներկայացնի: Արդեն սկսել ենք աշխատել մենեջեր Լիլիթ Չախալյանի հետ, որն էլ պետք է ներկայացնի կնոջս”:

Նադեժդա Հովհաննիսյանը եւ Էդգար Ռոստոմյանը


Զույգը հիմա վայելում է հանգիստը` այցելելով ժամանցի ու տեսարժան վայրեր. “Դեկտեմբերի 20-ից այստեղ ենք: Բիզնես-վիզա ունենք, որը հնարավորություն է տալիս ազատ տեղափոխվել ԱՄՆ-ից Հայաստան եւ հակառակը: Ցուցադրությունները, ֆիլմի նկարահանումները չեն տուժի: Գործնական հանդիպումներից հետո ամեն ինչ կհստակեցվի”:

Էդգարն ու Նադեժդան մոտ օրերս ներկա կգտնվեն երգչուհի Լեդի Գագայի լոսանջելեսյան համերգին, որից հետո կրկին կվերադառնան Լաս Վեգաս:): 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էդգար Ռոստոմյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW