×


Էմմա Պետրոսյանի, Արամոյի եւ Ավոյի ակումբային երեկոն

Էմմա Պետրոսյանը Երեւանում հաճախ է ելույթ ունենում, բայց մենահամերգներ հազվադեպ է ունենում։ BRAVO.am-ը սեպտեմբերի 11-ին ներկա է եղել «Մեցցո» ակումբում տեղի ունեցած երեկոյին, որի ժամանակ հնչում էր երգչուհու հեղինակային երաժշտությունը, նաեւ Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի երգերը։

Արամոն եւ Էմմա Պետրոսյանն՝ իրենց որդու հետ


«Սիրում եմ իմ հանդիսատեսին, ուրախ եմ, որ ներկաների հետ կկիսվեմ իմ հույզերով։ Ես սիրում եմ համերգներին երգերիս միջոցով զրուցել, հաճելի է, որ քեզ լսում են։ Այսօր կողքիս է նաեւ Արամը. առանց նրա չեմ կարող պատկերացնել երեկոն, ուստի նա էլ կերգի», - հյուրերին այսպես է ողջունել երգչուհին։

Էմմային եւ Արամոյին նվագակցում էր կոմպոզիտոր, գործիքավորող Մադաթ Ավանեսովը։ Այս համերգն առանձնահատուկ էր նրանց որդու մասնակցությամբ. Գերմանիայում բնակվող Ավո Գեւորգյանը բեմում էր ջութակով։ Ինչպես նշել է երգչուհին, ուրախ է, որ տղան ջութակ է նվագում եւ կարողանում է երկխոսել գործիքի հետ։

Էմմա Պետրոսյանի մենահամերգին


Երաժշտական ընտանիքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչը երգեր հեղինակելուց բացի, գրում է նաեւ պիեսներ, որոնցից «Սեւ, դառը շոկոլադ»-ն Արամոն ու Լուիզա Ղամբարյանը ներկայացնում են Երեւանի Դրամատիկական թատրոնի բեմից: «Դահլիճում է իմ անկրկնելի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: Եթե նա չլիներ, ներկայացումը չէր բեմադրվի։ Ինձ համար դա բացառիկ էջ է, որովհետեւ հասկացա, որ կան թեմաներ, որոնց մասին ուզում եմ բարձրաձայնել, այս դեպքում կնոջ ու տղամարդու փոխհարաբերություններն են»,-նշել է Էմման:

Էմմա Պետրոսյանը եւ Ավո Գեւորգյանը


Երկու մասից բաղկացած համերգի ընթացքում երգչուհին կատարել է «Կիսատ», «Մայրիկիս», «Երեւանյան մեղեդի», «Ռոմանս» ու այլ շատ գործեր, այդ թվում՝ նոր երգեր։ Միջոցառմանը ներկա էր նաեւ նրա մայրը, որին սեր է խոստովանել ու նվիրել «Մայիկիս» երգը։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին