×


Էմմիի շոկային անակնկալը մայրիկին :)

“Մինչ օրս շոկի մեջ եմ: Էմմին ինձնից գաղտնի հրավիրել էր հարազատներիս եւ մտերիմ մարդկանց… Նույնիսկ վիդեո տարբերակով ներկայացրեց արխիվային նյութեր, ձայնագրություններս… Շատ ուրախ օր էր”,-BRAVO.am-ին պատմել է Նադեժդա Սարգսյանը` շեշտելով, որ այդ օրը կհիշի հավերժ: Խոսքը երգչուհու ծննդյան տարեդարձի մասին է, որն անմոռանալի է դարձրել սիրելի դուստրը:):

Էմմին եւ Նադեժդա Սարգսյանը


Հոբելյարը մեզ հետ զրույցում խոստովանել է, թե հոգնածության պատճառով 60-ամյակը տոնելու ցանկություն չի ունեցել, համաձայնել է դստեր հետ այցելել Երեւանի ժամանցի վայրերից մեկը, որտեղ էլ նրան արդեն սպասելիս են եղել ընկերները.“Երբ ներս մտանք, մթություն էր, խնդրեցին տեղավորվել` նշելով, որ շուտով խնդիրը կկարգավորվի: Եվ ի՞նչ, լույսերի վառելուն պես ականատես եղա մի անմոռանալի տեսարանի. սրահում էր ավելի քան 70 հյուր` Էվելինա Շահիրյանը, Աշոտ Ղազարյանը, Ռուբեն Ջաղինյանը, Արմեն Ամիրյանը, Նառան, Գարիկ Պապոյանը, Սոնան եւ այլք: Հետո ինձ ասացին, որ համբերատար սպասել են մոտ 40 րոպե:)”:

Նադեժդա Սարգսյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


ՀՀ վաստակավոր արտիստուհու խոսքով` հրաշալի ժամանակ է անցկացրել, ինչպես նախորդ տարիներին, տխրելու փոխարեն ուրախացել եւ վայելել է իր օրը.“Միեւնույն է` մեծանում ենք, ինչո՞ւ տխրեմ. հումորով եմ վերաբերվում:)”:

Նադեժդա Սարգսյանը եւ Գարիկը` կնոջ հետ


“Մշտապես Facebook-ում” գրությամբ տորթը խորհրդանշական է եղել երգչուհու համար, որի մոմերը փչելիս կարեւոր երազանք է պահել.“Ուրախ եմ, որ Էմմիի նման դուստր ունեմ: Ուզում եմ` բոլոր երեխաներն էլ նրա պես իրենց ծնողներին հպարտության եւ ուրախության շատ պահեր պարգեւեն”:

BRAVO.am-ը շնորհավորում է Նադեժդա Սարգսյանին` մաղթելով առողջություն եւ նպատակների իրականացում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վահե Մինասյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին