×


Էմմին չի բացառում, որ այս տարի հարսանեկան զգեստ կկրի

BRAVO.am-ի` շոու-բիզնեսի հայ ներկայացուցիչների “սիրային” թեմաներով նյութերը բազմաթիվ դիտումներ են ունենում:): 2012-ին սպասվելիք հնարավոր ամուսնությունների անդրադարձը մեր ընթերցողներին հնարավորություն տվեց մասնակցել  նյութում ընդգրկված հարցմանը: Քվեարկությանը մասնակցած  2900-ից ավելի ընթերցողից 267-ի ցանկությունն է, որ  այս տարի իր երջանկությունը գտնի նաեւ Էմմին:
 

Երգչուհի Էմմին


Երգչուհին անձնական կյանքում սպասվելիք փոփոխությունների մասին նախընտրում է չխոսել` չբացառելով 2012-ին հարսանեկան զգեստ կրելու գաղափարը. “Առհասարակ չեմ խոսում անձնականից, բայց դե, ամեն ինչ էլ կարող է լինել:)”:

Էմմին փոխարենը պատմել է իր աշխատանքային գործունեությունից: “Օրերս ձայնագրվել է ԴերՀովայի եւ Ավետ Բարսեղյանի համատեղ աշխատանքը` իմ նոր տեսահոլովակի երգը, որը կոչվում է “Հայեր”: Երգը նվիրված է մեր մարզիկներին: 2012-ը սկսում ենք այս երգով, կարծում եմ` բավական ուժեղ սկիզբ է”,-ասել է երգչուհին ու հավելել, որ միայն իրականացումից հետո կշարունակի խոսել այդ մասին:
 

Էմմին չի բացառում, որ այս տարի հարսանեկան զգեստ կկրի


“Goodbye” երգի տեսահոլովակի ուղղությամբ էլ, ինչպես ինքն է նշել, դեռեւս աշխատանքներ են տարվում. “Հիմա էլ Միացյալ Նահանգներ մեկնելու հետ կապված բանակցությունների մեջ եմ”:

Նոր տարին դրական տրամադրվածությամբ սկսած երգչուհին ցանկանում է, որ 2012-ն իրեն շատ աշխատելու հնարավորություն տա. “Միակ ցանկությունս դա է. ես աշխատասեր անձնավորություն  եմ եւ չեմ սիրում նստել:)”

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Prime ամսագրի եւ Էմմիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW