×


Էնջլ.“Իրականում ավելի սարսափելի է, քան խոսքերով կարելի է նկարագրել”

Էնջլը 2013 թվականի հոկտեմբերից տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտն ավարտելուց հետո նա մտադիր էր ուսումը շարունակել Նյու Յորքում, սակայն ինչպես տեղեկացրել է BRAVO.am-ին, առ այսօր բնակվում է հայաշատ Լոս Անջելեսում.“Գալով այստեղ` գտա ինձ հարազատ մարդիկ, ունեմ աշխատանքային տարբեր առաջարկներ, համ էլ այս քաղաքում տաք է:)”:

Էնջլ Մարտիրոսյանը եւ Արա Ղազարյանը


Նա հաղորդավար, պրոդյուսեր Արա Ղազարյանի առաջարկով հանդես է գալիս “Կտակով թագուհին” սերիալում.“Առաջին եթերաշրջանի նկարահանումներն արդեն ավարտվել են, սպասում ենք երկրորդի մեկնարկին: Շուտով երկրորդ տեսահոլովակիս մոնտաժն ավարտին կհասցնենք: Նաեւ այլ գաղափարներ ու նախագծեր կան, բայց փակագծերը դեռ չեմ կարող բացել: Ժամանակս արդյունավետ է անցնում”:

Էնջլը


Դերասանական կրթություն ունեցող երգչուհին հուլիսի 18-ին առաջին անգամ իր տարեդարձը նշել է Հայաստանից ու հարազատներից հեռու.“Այստեղ կողքիս են հարազատ մարդիկ, որոնց առավել քան շնորհակալ եմ: Նրանց սիրո ու ջերմության շնորհիվ ինձ ավելի հեշտ է ամեն առումով: Միասին 4 օր շարունակ նշել ենք 22-ամյակս` տանը, ակումբում, լողավազանում… :): Եզրափակիչ միջոցառման ժամանակ նվագում էր իմ ամենասիրելի դիջեյներից մեկը: Շատ հաճելի օրեր էին”:

Էնջլն անկեղծորեն պատմել է, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո իր ամենամեծ դժվարությունը միայնակ ու լիովին ինքնուրույն լինելն է.“Իրականում ավելի սարսափելի է, քան խոսքերով կարելի է նկարագրել, սակայն հպարտանում եմ ինձնով եւ չեմ ամաչում ասել, քանզի համարում եմ, որ մենությունն էլ հաղթահարեցի: Ուժեղ մարդ եմ եւ այսքանից հետո ինքս ինձ ավելի եմ հարգում”:

Էնջլը Լոս Անջելեսում նշել է 22-ամյակը


Նա որոշել է մշտական բնակություն հաստատել Լոս Անջելեսում եւ ժամանակ առ ժամանակ կայցելի Հայաստան.“Այս պահին պլաններս այնպիսին են, որ ուզում եմ այստեղ ապրել: Սիրում եմ բոլորին, ովքեր հավատում են իմ ուժերին եւ սպասում ինձ հայրենիքում”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Էնջլը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին