×


Էջմիածնում կբացվի Վարդուհի Մխիթարյանի «Անդորր. ներքին բնանկար» ցուցահանդեսը

Այսօր՝ ժամը 17:00-ին, Էջմիածնի քաղաքապետարանում կբացվի երիտասարդ նկարչուհի Վարդուհի Մխիթարյանի անհատական ցուցահանդեսը: «Անդորր. ներքին բնանկար» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվելու են նկարչի վերջին 2 տարիների թվով 24 աշխատանքները:

Վարդուհի Մխիթարյանը


«Տիեզերք», «Հարթավայր», «Ծաղկած մետաղ» եւ մյուս կտավերը նկարչի մտորումներն են, բնության՝  նրա ինքնատիպ ընկալումն ու միայն իրեն հատուկ գույներով արտացոլանքը:

Այս ցուցահանդեսն էլ նրա «Ներքին բնանկարի», դրա փոթորկուն ու անդորր վիճակների հաշվետվությունն է արվեստագետներին ու արվեստասեր հասարակությանը:

Վարդուհի Մխիթարյանի աշխատանքներից


«Անդորր. ներքին բնանկար»-ը նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է, անցկացվում է նկարիչ Ներսես Մելիքյանի աջակցությամբ: Առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 2014 թ-ին` Նարեկացի արվեստի միությունում:
Ցուցահանդեսի մուտքն ազատ է:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին