×


Էվա Լոնգորիան, Դայան Քրյուգերը, Բրյուս Ուիլիսը եւ այլ հայտնիներ “բացել’’ են Կաննի փառատոնը

Երեկ Ֆրանսիայում տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Արդեն 65-րդ անգամ անցկացվող այս փառատոնը համարվում է կինոյի աշխարհում ամենակարեւոր միջոցառումներից մեկը:

Էվա Լոնգորիան


Կարմիր գորգին իրենց ողջ շուքով ներկայացել են Էվա Լոնգորիան, Ֆրիդա Պինտոն, Դայան Քրյուգերը, Ջեյն Ֆոնդան եւ “աստղաբույլի” այլ ներկայացուցիչներ: Շքեղ երեկոյան զգեստներ, թանկարժեք զարդերի փայլ, եւ այս ամենը՝ երկրպագուների բղավոցների եւ լուսանկարիչների ֆոտոխցիկների ներքո:

Կաննի 65-րդ փառատոնի ժյուրիի անդամներն են դերասաններ Դայան Քրյուգերը, Էվան ՄաքԳրեգորը, Հիամ Աբասը եւ Էմանուել Դեւոն, ռեժիսորներ Ալեքսանդր Փեյնը, Ռաուլ Փեկը եւ Անդրեա Արնոլդը: Ժյուրիի նախագահն է իտալացի Նանի Մորետին: Կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ ֆիլմերը կգնահատի նաեւ մոդելյոր: Այդ բարդ դերը ստանձնել է հայտնի Ժան-Պոլ Գոտյեն:

Դայան Քրյուգերը


Այս տարի կինոփառատոնի մրցութային ծրագրում ներկայացված է 22 ֆիլմ: Փառատոնը կբացի  Ուես Անդերսոնի “Լիալուսնի թագավորություն’’-ը, իսկ մայիսի 27-ին որպես փակման ֆիլմ կցուցադրվի Քլոդ Միլերի “Թերեզա Դ.’’-ն:

10-ն օրից կիմանանք, թե ովքեր են դարձել լավագույնները, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել լուսանկարներ Կաննի փառատոնի բացման պաշտոնական արարողությունից եւ ոչ միայն:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW