×


Էվա Խաչատրյան.«Ես նրանց նման չեմ»

Երեւանի Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանի խաղին այս շրջանում հեռուստադիտողը հնարավորություն ունի հետեւել «ATV»-ի «Կայարան» սերիալում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր մարմնավորած կերպարի շուրջ ծավալվող սյուժեն տարբեր կողմերով է զարգանում եւ լի է զգացմունքային պահերով՝ սեր, պայքար, ատելություն, ըմբոստություն, կարոտ, իրականությունը բացահայտելու ցանկություն:

Էվա Խաչատրյանը


«Հերոսուհիս՝ Էվան, Առնոյի քույրն է, իսկ հայրը հայտնի գործարար է: Ընտանիքիս անդամները բացասական կերպարներ են, հատկապես՝ եղբայրս եւ հայրս: Ես նրանց նման չեմ եւ դեմ եմ, քանի որ գիտեմ` եղբայրս շատ դաժան է»,-նշել է դերասանուհին:

Էվա Խաչատրյանը


Գործնական առաջարկներն ընդունելիս Էվան առաջնորդվում է իրեն հարազատ հոգեբանությամբ` դերին համաձայնել, եթե կա հետաքրքիր պատմություն, միտք, ասելիք, սովորեցնելու որեւէ նյութ.«Ինձ գրավեց կերպարը, որը շատ տարբեր կողմեր ունի, խաղալու եւ ստեղծագործելու շատ տարբեր հնարավորություններ կան: Էվան նպատակասլաց է, անկեղծ, զգացմունքային եւ, միեւնույն ժամանակ, ցավից չարացած: Գույներ կան, մնում է՝ գտնեմ երանգները: Կարծում եմ` աշխատանքի ընթացքում ես կստեղծեմ դրանք»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի եւ Էվայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW