×


Էվա Խաչատրյան.«Սա այն սերը չէ, որ դարձնում է զույգ»

Հեռուստատեսային մի շարք նախագծերից հայտնի էվա Խաչատրյանն այս շրջանում բացակայում է եթերից, սակայն ոչ նկարահանման հրապարակից: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ շարունակում է խաղալ Կամերային թատրոնի ներկայացումներում, նկարահանվում է գեղարվեստական նոր ֆիլմում, բայցեւ լավ առաջարկի դեպքում չի հրաժարվի կրկին հանդես գալ սերիալում:

Էվա Խաչատրյանը


«Ռուսական արտադրության շատ հետաքրքիր ֆիլմ է, որի ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է: Մարմնավորում եմ իրանուհու` տանջված մի աղջկա, որը պատահմամբ մահապարտ է դարձել: Որոշ դրվագներ արդեն իսկ նկարել ենք Երեւանում, մի քանի օրից էլ կշարունակենք Պրահայում եւ Տալլինում»,-ասել է նա: 

Փակագծերը շատ չբացելով` Էվան տեղեկացրել է, որ զբաղված է նաեւ նոր ներկայացման փորձերով, որտեղ խաղընկերներն են Մկրտիչ Արզումանյանը եւ Հովհաննես Ազոյանը:

Էվա Խաչատրյանը եւ Սենիկ Բարսեղյանը


Ի դեպ, օրերս նա մի լուսանկար էր տեղադրել սոցիալական ցանցի իր էջում եւ սիրո խոստովանություն արել խաղընկերոջը` դերասան Սենիկ Բարսեղյանին: Մեզ հետ զրույցում դերասանուհին ասել է, որ իր ամենասիրելի կադրերից է.«Հին նկար է, մեր ճամփորդությունից է մնացել. թատրոնի գրեթե ողջ կազմով Եգիպտոս էինք մեկնել հանգստի: Օրերս Կամերային թատրոնի ներկայացումից, որտեղ ես զբաղված չեմ, հիացած վերադարձա տուն եւ ցանկացա իմ գործընկերոջն ասել, թե ինչքան հիացած ու հպարտ եմ իրենով: Նա հրաշալի դերասան է: Սենոն հարազատ ու սրտիս մոտ մարդ է: Ես նրան իսկապես սիրում եմ, բայց դա այն սերը չէ, որ դարձնում է զույգ»,-ասել է նա:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի եւ Էվա Խաչատրյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW