×


Էվա Խաչատրյան.“Արդեն պարզ է, որ Նորան խաբեբա է”

“Եղբայրներ”, “Մամա” սերիալներից եւ մի շարք հեռուստանախագծերից հայտնի Էվա Խաչատրյանը նկարահանվում է “Ֆուլ Հաուս”-ի նոր եթերաշրջանում: Նորային մարմնավորող դերասանուհին առաջին անգամ է հանդես գալիս սիթքոմ ժանրում եւ, ինչպես ինքն է նշել, դժվարությունների չի հանդիպել:

Էվա Խաչատրյանը


“Մեկ-երկու օր էր անհրաժեշտ կերպարը լիարժեք դարձնելու եւ սիթքոմի տեմպը հասկանալու համար: Երբ դերասանն աշխատասեր է, իր դերում նոր հետաքրքրություններ փորփրող եւ գտնող, ամեն ինչ հեշտ կընթանա: Արդեն պարզ է, որ Նորան խաբեբա է, ով ստեղծել է կիրթ խոսող կնոջ կերպար, որպեսզի մարդիկ չկասկածեն իրեն: Բավական հետաքրքիր զարգացումներ կլինեն…”,-BRAVO.am-ին ասել է Էվան եւ հավելել, որ յուրաքանչյուր նոր գործ սկսելիս մտավախություն է ունենում, թե որքանով կկարողանա իրեն վստահված դերը լավ կերտել:


Դերասանական խաղի մասին դրական արձագանքները նրան երկար սպասեցնել չեն տվել, ինչի համար անչափ շնորհակալ է թե՛ կոլեգաներին, թե՛ հեռուստադիտողին: Կամերային թատրոնի դերասանուհին խոստովանել է, որ ներկայացումների պատճառով հումորային նախագծին մինչ այս հաճախ հետեւելու հնարավորություն չի ունեցել:

Արփի Գաբրիելյանը եւ Էվա Խաչատրյանը


Նա մեզ հետ զրույցում նաեւ պատմել է, թե ինչ մթնոլորտ է տիրում սիթքոմի նկարահանման հրապարակում.“Քանի որ կան լավ դերակատարումներ, ստացված կերպարներ եւ շատ լավ սցենար, հումորը, ծիծաղը միշտ անպակաս են մեր տաղավարից: Միմյանց ջրելու տեսարան կար, ջրելուց հետո ես չդիմացա եւ սկսեցի բարձրաձայն ծիծաղել:): Զվարճալի դեպքեր հաճախ են լինում, հատկապես, որ իմ խաղընկերներն են Մարջան Ավետիսյանն ու Գրիգոր Դանիելյանը”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էվա Խաչատրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին