×


Էվա Խաչատրյանի ամերիկյան արկածներն ու ճանապարհի ամենալավ ընկերը

«Պլյուս-մինուս»-ն այս ամիս դիտում են Լոս Անջելեսի հայերը։ Կատակերգական սկետչերով ներկայացման դերասանները՝ Մկրտիչ Արզումանյանը, Հովհաննես Ազոյանը, Էվա Խաչատրյանը, Գրիշա Աղախանյանը, եւ պրոդյուսեր Արման Միտոյանը շուրջ 3 շաբաթ գտնվում են Միացյալ Նահանգներում։

Գրիշա Աղախանյանը, Էվա Խաչատրյանը եւ Մկրտիչ Արզումանյանը


BRAVO.am-ը զրուցել է Էվա Խաչատրյանի հետ, ով սոցցանցերում կիսվում է իր ուղեւորության հետաքրքիր պահերով, նաեւ հասցրել է նոր ֆոտոշարք ունենալ։ Դերասանուհու փոխանցմամբ՝ ամերիկահայերը ներկայացումը ջերմ են ընդունել. «Արձագանքը բավական ազդեցիկ էր, հրաշալի անցավ, մեզ համար էլ նոր էմոցիաներ են»,-ասել է նա, իսկ որպես ճանապարհի ամենալավ ընկեր իր գործընկերներից նշել է Մկոյին։

Երեւանի կամերային թատրոնի դերասանուհուն ուղեւորությունը նոր շունչ եւ ուժ է տվել։ Նա հասցրել է շրջել տեսարժան վայրերում, հատկապես տպավորել են Լաս Վեգասը եւ Սանտա Մոնիկան.«Վեգասը ֆանտաստիկ է, շատ սիրեցի, աշխույժ ու անքուն քաղաք է։ «Wynn» հյուրանոցում դիտել եմ «Le Reve»-ի «Երազ» ջրային շոուն, ուղղակի հիացած եմ»։

Էվա Խաչատրյանը


Ծովափնյա ֆոտոշարքի առաջարկն Էվան ստացել է լուսանկարիչ Սեդա Ստեփանյանից, իրականացրել են Մալիբուում.«Նրա առաջարկած թեման ինձ ոգեւորեց, կարծում եմ՝ հրաշալի շարք է ստացվել։ Բավական ցուրտ էր, ջուրը սառն էր, բայց աշխատանքային հաճելի ընթացք էր, ինչը տեսանելի է հոլովակում»։

Դերասանուհին տեղեկացրել է, որ այսօր վերադառնում է Երեւան.«Շուտով կանցնեմ իմ բնականոն աշխատանքին»։

BRAVO.am
Լուսանկարները` Սեդա Ստեփանյանի եւ Էվայի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին