×


Էրիկ Կարապետյանն անակնկալներով լի գիշեր է ունեցել :)

Այսօր Էրիկ Կարապետյանը նշում է իր 27-ամյակը: Կեսգիշերից երգիչը շնորհավորական զանգեր ու հաղորդագրություններ է ստանում: Սոցիալական ցանցերի էջերը եւս ողողված են բարեմաղթանքներով :):

Էրիկ Կարապետյանը


BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ ուղիղ կեսգիշերին ընկերները հաճելի անակնկալ են մատուցել նրան. «Տասներկուսը դեռ չկար, ընկերներիցս մեկը, ում հետ այս շրջանում աշխատում եմ, ասաց, որ գործնական մի շատ կարեւոր հանդիպում ունենք, հետաձգել չենք կարող: Մտածեցի` այս ժամին ի՞նչ հանդիպում, բայց ամեն դեպքում գնացի: Հասանք տեղ, մի քանի րոպե սպասեցինք ու ի՞նչ. գրեթե բոլոր ընկերներս տորթով ու փուչիկներով ներս մտան :): Ամենահետաքրքիրն այն էր, որ նրանց տեսնելուց հետո էլ դեռ սպասում էի այն մարդուն, ում հետ, իբր, գործնական հանդիպման էի գնացել»,- պատմել է Էրիկը:

Մեզ հետ զրույցում Էրիկը նշեց, որ ամեն տարի ծննդյան օրերը սկսվում ու վերջանում են անակնկալներով. «Սիրում եմ ծնունդիս օրը: Ամեն տարի յուրահատուկ եմ նշում, մի հետաքրքիր ու հիշվող բան լինում է: Այս տարի էլ օրս շատ լավ է սկսվել: Բոլոր հարազատներս շնորհավորել են, անակնկալ զանգեր էլ եմ ունեցել»:

Էրիկ Կարապետյանը


Խոսելով ստացած նվերներից՝ Էրիկն ասել է. «Նվերներն ինձ համար արժեք չունեն, կարեւորն այն անմոռանալի պահերն են, որ հարազատներս ինձ պարգեւում եմ: Նյութական ամեն իր, ինչ ինձ պետք է, ինքս ձեռք եմ բերում»:

Հոբելյարը տեղեկացրել է, որ դեռ չի որոշել, թե ինչպես է նշելու տոնական երեկոն. «Հստակ բան դեռ չեմ որոշել: Երեւի օգտակարը կհամեմեմ հաճելիով ու տարեդարձս աշխատավայրում կնշեմ: Ընկերներով, հարազատներով կհավաքվենք ու կուրախանանք»,- եզրափակել է Էրիկը:

BRAVO.am-ը շնորհավորում է երգչին՝ մաղթելով անձնական ու ստեղծագործական հաջողություններ :):

Տեքստը՝ Մերի Պողոսյանի  /Bravo.am/
Լուսանկարները՝ Էրիկի անձնական արխիվից եւ Bravo.am


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW