×


Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում:)

«Կես-կես»` այսպես է կոչվում Նորոյի նոր երգը, որը նա շուտով կներկայացնի տեսահոլովակով: Խոսքերի հեղինակը Սվետլանա Բոսնոյանն է, երաժշտությունը գրել է Բինան, իսկ գործիքավորմամբ, երաժշտական ձեւավորմամբ եւ պրոդյուսինգով զբաղվել է «Artur & Bina» փրոդաքշնը: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է ամերիկաբնակ երգիչը:

Նորոն եւ «Կես-կես» տեսահոլովակի հերոսուհին


«Աղջկա եւ տղայի մասին ուրախ, ռիթմիկ եւ աշխույժ երգ է: Մեծ թիմ է աշխատել տեսահոլովակի վրա` շուրջ 50 հոգի: Պարուհիներն ու հերոսուհին այլազգի են: Նկարահանումներն իրականացրել ենք Լոս Անջելեսում: Տեսարանների համար թանկարժեք եւ ժամանակակից մեքենաները տրամադրել են իմ ընկերները»,- պատմել է Նորոն՝ հավելելով, որ պրեմիերան նախատեսում են իրականացնել երկու շաբաթ անց.«Չենք ուզում` ապրիլյան դեպքերի օրերին լինի»:

Անդրադառնալով պարուհիների եւ հերոսուհու հագուկապին՝ երգիչը նշել է.«Ամեն ինչ չափի մեջ է՝ առանց գռեհկությունների: Տեսահոլովակն ամառային ջերմ ու տաք տրամադրություն է փոխանցում»:

Նորոյի «Կես-կես» տեսահոլովակի նկարահանումներին


Նորոն մտադիր է մեկ տեսահոլովակով չսահմանափակվել եւ տարվա ընթացքում այլ աշխատանքներ էլ կներկայացնի, մոտ ապագայում կհստակեցնի նաեւ մենահամերգի օրը: 

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նորոն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին