×


Ընտրվել է Արծվիկի «եվրատեսիլյան» երգը

Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին կներկայանա «Fly With Me» երգով, որի պրեմիերան կկայանա մարտի 18-ին: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը ընտրությունը կատարել է շուրջ 300 երգից, որոշման հարցում իր մասնակցությունն է ունեցել նաեւ երգչուհին: Երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը:

Արծվիկը


Երգի մեղեդային գիծը համադրում է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունները, այն ընդհանրությունները, որոնք զարմանալիորեն առկա են: Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորում է սերը: Նա համադրում է կյանքի տարբեր գույները եւ հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, եւ դառնում արեւ, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար, միակը բոլորիս համար:

Արծվիկը


Ընդգծելով անվան խորհրդանշական ստուգաբանությունը եւ զուգահեռելով արծվի ճախրանքի հետ՝ Արծվիկը կփորձի «ճախրել»` իր հետ թռիչքի կանչելով «եվրատեսիլյան» բոլոր երկրպագուներին:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ Առաջին ալիքի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին