×


Թամար Կապրելյանը` “Եվրատեսիլ 2015”-ում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, “Եվրատեսիլ 2015”-ին Հայաստանը կներկայանա hատուկ մրցույթի համար ձեւավորված “Genealogy’’ խմբով, որը կկատարի “Don’t deny’’/«Մի՛ ժխտիր»/ երգը: Առաջին ալիքը խոստացել էր այսօր հայտնել խմբի երկրորդ մասնակցի անունը:

Թամար Կապրելյանը


Եվ այսպես, այս տարի Վիեննայում կայանալիք երգի հեղինակավոր մրցույթում  մեր երկրի պատվիրակներից մեկը նյույորքաբնակ երգչուհի եւ երգահան Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը: Այս մասին BRAVO.am-ը հայտնել էր դեռ պաշտոնական հայտարարությունից առաջ:

Թամար Կապրելյանը


Թե ովքեր կմիանան ֆրանսահայ երգիչ Եսայիին եւ Թամար Կապրելյանին, կտեղեկացնենք հաջորդիվ: Իսկ հիմա առաջարկում ենք լսել երգչուհու կատարումներից մեկն` այստեղ:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին