×


Թամարա Գեւորգյանը՝ իր մասնակցությամբ բաց տեսարանների մասին

«Իմ անցյալի դիմանկարը»՝ այսպես է կոչվում գեղարվեստական նոր ֆիլմը, որի գլխավոր դերակատարներից մեկը Թամարա Գեւորգյանն է: «Փոխնակ մայրը» հեռուստասերիալից հայտնի դերասանուհին նշել է, որ թեեւ նկարահանումները համընկել են, զուգահեռ աշխատանքներն անցել են հարթ եւ առանց խնդիրների:

Թամարա Գեւորգյանը՝ նոր ֆիլմի նկարահանումներին


«Առաջարկը ստացել եմ նախորդ աշնանը: Ռեժիսորի`Ֆիլիպ Պողոսյանի հետ կարճամետրաժ ֆիլմի շրջանակում աշխատելու փորձ ունեցել եմ: Փակագծերը չբացելով` նշեմ, որ հիմքում իրական պատմություն է, ինչը հենց սկզբից ինձ հետաքրքրեց: Հոգեբանական ֆիլմ է մի տղամարդու մասին, ով անձնական ողբերգության պատճառով չի կարողանում պահել իր կյանքի երկու կանանց՝ երկու հերոսուհիների, որոնք ծայրահեղ տարբեր են»,-BRAVO.am-ին ասել է նա եւ հավելել, որ հասցրել է սիրել եւ հասկանալ իր մարմնավորած կերպարին` Մարիային:

Թամարա Գեւորգյանը՝ նոր ֆիլմի նկարահանումներին


Թամարայի հետ զրուցել ենք նաեւ ֆիլմում առկա բաց տեսարանների մասին.«Ի վերջո, սա իմ մասնագիտությունն է: Ինձ շրջապատող մարդիկ գիտեն, թե ես ինչ ֆանատիզմով եմ նայում դերասանի մասնագիտությանը: Քննադատությունների պատրաստ եմ միանշանակ, եթե դա իմ խաղի ու պրոֆեսիոնալիզմի մասին է: Իսկ բաց մեջք եւ բաց ոտքեր տեսնում ենք ամեն քայլափոխի»:

Թամարա Գեւորգյանը՝ նոր ֆիլմի նկարահանումներին


Դերասանուհին կարծում է, որ սերիալային դադարը երկար չի տեւի եւ շուտով նոր կերպարով կրկին էկրանին կլինի:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Թամարա Գեւորգյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին